ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը 80-ամյա պաշտոնաթող գեներալ Քիթ Քելլոգին առաջադրել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի պաշտոնում։ Այս մասին Թրամփը հայտնել է իր Thruth սոցիալական ցանցում, գրում է Current time-ը։ «Ես ուրախ եմ առաջադրել գեներալ Քիթ Քելլոգի թեկնածությունը նախագահի օգնականի և Ուկրաինայի ու Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում։ Քիթը նշանավոր ռազմական և …