Ժնևում մեկնարկել է Իրանի ԱԳ նախարարի ու եվրոպացի նախարարների հանդիպումը

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի ու եվրոպական երկրների ԱԳ նախարարների հանդիպումը։ AFP-ն հաղորդում է, որ սկսվել են բանակցությունները, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Reuters-ը ավելի վաղ հայտնել էր, որ Արաղչին ժամանել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ելույթ ունենալուց հետո։ Գործակալության տվյալներով՝ այս ելույթը բողոքի ալիք է բարձրացրել Ժնևում ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանի մոտ։

Արաղչին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ելույթում Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները անվանել է ծանր ռազմական հանցագործություններ։

Նա ասել է, որ  Իսրայելը հարձակվել է իր երկրի վրա «Իրանի միջուկային կարողությունների շուրջ ԱՄՆ-ի հետ ընթացող դիվանագիտական ​​գործընթացի ընթացքում», որը, նրա խոսքով, «խոստումնալից» էր։ Նա Իսրայելի հարձակումը որակել է որպես «ագրեսիայի անպատկառ ակտ», «ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում», որը հակասում է «այս խորհրդի կողմից որդեգրված չափանիշներին»։

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները, ԵՄ դիվանագիտության ղեկավարը Շվեյցարիայում հանդիպում են Արաղչիի հետ՝ իսրայելա-իրանական հակամարտությանը վերջ դնելու ջանքերի շրջանակներում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի