Կբացվի՞ «Մարգարա» անցակետը․ ինչ են քննարկելու Փաշինյանն ու Էրդողանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
Բոլորը

Փաշինյանն ու Էրդողանն այսօր կհանդիպեն Ստամբուլի Դոլմաբահչեի պալատում, որը նախագծել է հայ ճարտարապետ Կարապետ Բալյանը։ Հայաստանի վարչապետը աշխատանքային այցով Թուրքիա է մեկնել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։

Փաշինյանին ուղեկցում են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, փոխնախարար Վահան Կոստանյանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Ուշագրավ է, որ պատվիրակության կազմում նաև պաշտոնյաների անվտանգությունն ապահովող ծառայության՝ ՊՊԾ-ի ղեկավար Արթուր Գասպարյանն է։ ՊՊԾ ղեկավարը Փաշինյանին չի ուղեկցել նախորդ շաբաթ Չեխիա կատարած այցի ընթացքում, նաև մայիսի 15-ին Ալբանիա գործուղման ժամանակ։

Սա Նիկոլ Փաշինյանի 7 տարվա պաշտոնավորման ընթացքում երկրորդ այցն է Անկարա։ Վարչապետը 2023 թվականին էր եղել Թուրքիայում, մասնակցել Էրդողանի երդմնակալության արարողությանը։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ Փաշինյանի այցը Թուրքիա լայն օրակարգ ունի։ Նրա կարծիքով՝ պետք է հարևանների հետ ունենալ բարիդրացիական հարաբերություններ, քանի որ մենք չենք կարող փոխել աշխարհագրությունը։

«Մենք մշտապես խոսում ենք և շարունակելու ենք խոսել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման, նորմալ, բնականոն դիվանագիտական հարաբերությունների հաստատման և դրանից հետո ավելի ակտիվ հնարավորություններ ընձեռելու մեր քաղաքացիներին, տնտեսվարողներին առևտրային տնտեսական և այլ հարաբերությունների մեջ մտնելու Թուրքիայի հետ»,- ասաց իշխանական պատգամավորը։

Մինչդեռ ընդդիմությունը Փաշինյան-Էրդողան հանդիպումից ոչ մի լավ բան չի սպասում։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ նաև ՀՀ իշխանության օգնությամբ Թուրքիան դառնում է Հարավային Կովկասի, այսպես ասած, «նայողը», ինչը չի կարող բխել Հայաստանի շահերից: Ընդդիամդիր գործիչը չի բացառում, որ թուրք-ադրբեջանական տանդեմն ուժի կդիմի ՀՀ-ից զիջում կորզելու համար։

«Եթե մենք խոսում ենք Սյունիքի մասին, պարտադիր չէ ագրեսիան, էսկալացիոն դրսևորումները, հնարավոր մասշտաբային գործողությունները տեղի ունենան բացառապես Սյունիքի նկատմամբ։ Հնարավոր է՝ տեղի ունենա սահմանագծի այլ ուղղությամբ»,- նկատեց նա։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ասում է՝ քննարկումների օրակարգից ո՛չ իրենք, ո՛չ էլ հանրությունը տեղեկություններ չունեն, սպասելիքներ՝ ևս։

Ըստ թուրքական կողմի՝ հանդիպման օրակարգում են Ալիջան-Մարգարա սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական ​​անձնագրեր ունեցողների համար: Հայաստան- Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը դեռ 2022 թվականի չորրորդ հանդիպման ընթացքում էին պայմանավորվել երկու երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացել հայ-թուրքական սահմանը։

2023 թվականին 6 ամիս տևած շինարարական աշխատանքներից հետո հայկական կողմն ավարտեց հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետի կապիտալ նորոգումը, որի համար պետական բյուջեից ծախսել է 1 մլրդ դրամ։

Նախորդ տարի էլ Ռուբինյանն ու Քըլըչը 5-րդ հանդիպմանը պայմանավորվել էին գնահատել տեխնիկական կարիքները և գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը։ Ինչպես Մարգարայի, այնպես էլ այս դեպքում, թուրքական կողմից դեռ արձագանք չկա։

Հայաստանն ու Թուրքիան մեկ այլ պայմանավորվածություն էլ ունեն․ սահմանին գտնվող Անիի պատմական կամուրջը համատեղ ուժերով վերականգնել։ Պայմանավորվածությունը 2023 թվականին Միրզոյանն ու Չավուշօղլուն են ձեռք բերել։ Այս ընթացքում Հայաստանն ու Թուրքիան Անիի կամրջի վերականգնման իրենց պատկերացումներն են փոխանցել, թե այս պայմանավորվածությունը հիմա ինչ փուլում է՝ հայտնի չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան