Հյուսիսային Կորեայի իշխանություններն առաջին անգամ պաշտոնապես հաստատել են, որ իրենց զինվորներին ուղարկել են Ռուսաստան՝ Ուկրաինայի հետ պատերազմին մասնակցելու համար։ Այս մասին հաղորդում է Yonhap-ը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությանը (KCNA), փոխանցում է Current time-ը։ «Կուրսկի մարզի ազատագրման գործողություններն ավարտվել են հաղթանակով՝ Ուկրաինայի իշխանությունների արկածախնդիր ներխուժումը Ռուսաստանի Դաշնություն հետ մղելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։ …

