ՀՀ կառավարությունն այլևս հետևողական կերպով խախտում է բյուջետային օրենսդրությունը

Լուրեր

05.12.2025 | 20:20
Անցկացվել է ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն
05.12.2025 | 20:19
Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավարությունը շարունակվել է փաստաթղթերի հրապարակմամբ
05.12.2025 | 20:09
ԱՄՆ-Վրաստան բիզնես ֆորումում ընդգծվել է TRIPP-ի կարևորությունը
05.12.2025 | 20:00
ԱԱԾ-ն վաղուց էր պետք օգտագործել, որ եկեղեցին իրեն թույլ չտար վիժեցնել խաղաղության գործընթացը․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 19:50
Տրվել է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ծրագրի մեկնարկը
05.12.2025 | 19:39
Սիսակ Գաբրիելյանը՝ ՀՖՖ նախագահ դառնալու տեղեկությունների մասին
05.12.2025 | 19:27
Ներկայացվել է «Կասկադ» համալիրի վերակառուցման էսքիզը․ նախատեսվում է ստեղծել նոր մշակութային հանգույց
05.12.2025 | 19:13
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարը կմնա կալանքի տակ. դատարանի ճանապարհին նաև ավելի քան 20 ակտիվիստ է ձերբակալվել
05.12.2025 | 19:00
Եպիսկոպոսները տեսել են՝ կաթողիկոսը հեռանալու է վաղ թե ուշ, պահանջել են հրաժարականը, որ չասոցացվեն նրա հետ․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 18:58
Վարդան Ղուկասյանի փեսայի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.12.2025 | 18:46
Դատախազը Զորականում դպրոցականների կողմից անչափահասին ծեծելու քրգործով հատուկ վերանայման բողոքներ է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան
05.12.2025 | 18:41
Պայթեցրել է կնոջն ու ինքնասպան եղել․ կինը մինչ այդ յոթ անգամ դիմել էր իրավապահներին
05.12.2025 | 18:32
Նաիր Թիկնիզյանով հետաքրքրված են եվրոպական ու ռուսական ակումբներ․ գործակալ
05.12.2025 | 18:23
ԱՄՆ-ն ԵՄ երկրներին կոչ է արել չօգտագործել ռուսական ակտիվներն Ուկրաինային օգնելու համար. Bloomberg
05.12.2025 | 18:20
ԵԱՍՄ աշխատակիցներն աղբ են այրել․ հիմնարկի պատասխանատուն կտուգանվի  
Բոլորը

Ինչո՞ւ է ստեղծվել այս իրավիճակը

Իր գործուներության 7 տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը մի քանի անգամ խախտել է Սահմանադրությունն ու  բյուջետային և ֆինանսական կառավարման ոլորտը կարգավորող օրենսդրությունը։ Վերջին տարիներին բյուջետային օրենսդրության խախտումները դարձել են պարբերական և շարունակական։ Ազգային ժողովի վերահսկողական գործառույթի տապալումը հանգեցրել է նրան, որ ՀՀ կառավարությունն ինչ ուզում` անում է։ Նախարարությունների և գերատեսչությունների հարյուրավոր աշխատակիցներ մեծածավալ աշխատանքներ են կատարում, մշակում են կարևորագույն փաստաթղթեր, ստանդարտներ, պլաններ, սակայն պետական բարձրաստիճան պաշտոնյաների անբարեխիղճ, անպատասախանատու, ոչ հետևողական, իսկ երբեմն նաև փնթի աշխատանքի արդյունքում քաղաքացիական ծառայողների կատարած հսկայական աշխատանքի արդյունքը և արդյունավետությունը ջուրն է նետվում։

2019թ անդրադարձել էի բյուջեի եկամտային մասը 62 մլրդ դրամով գերակատարելու արդյունքում ձևավորված միջոցներից 45 մլրդ դրամը տեղաբաշխելու վերաբերյալ որոշում կայացնելու անհրաժեշտության մասին ՀՀ վարչապետի հայտարարությանը, քանի որ 17 մլրդ դրամի ճակատագիրը գործադիրն արդեն որոշել էր։ Գործող Սահմանադրության և օրենքների համաձայն, Ազգային ժողովը պետք է բաշխի, հետո կառավարությունը կարող է վերաբաշխել բյուջետային միջոցները։ Դա տեղի չի ունեցել։ ՀՀ կառավարությունն ինքնուրույն է որոշել, թե ինչպես բաշխել լրացուցիչ միջոցները։ 2019թ ՀՀ կառավարությունը խախտել է Սահմանադրությունը։ Եթե ՀՀ կառավարությունը կարող է ինքնուրույն, առանց ԱԺ բաշխել բյուջետային միջոցները, ստեղծել և կատարել ԱԺ կողմից չհաստատված բյուջետային ծրագրեր, ի՞նչ իմաստ ունի ԱԺ կողմից բյուջեի ծրագրային ձևաչափով հաստատումը։

Վերը նշվածները թեև խիստ կարևոր, սակայն առանձին դեպքեր էին, որոնցով կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց առհամարանքն էին դրսևորում Սահմանադրության, առաջնային մանդատ ունեցող Ազգային ժողովի կարգավիճակի և քաղաքացիական ծառայողների աշխատանքի նկատմամբ։ 2022 թ․ հետո ՀՀ կառավարությունն այլևս հետևողական կերպով խախտում է բյուջետային օրենսդրությունը։

2024թ դեկտեմբերի 27-ին ՀՀ կառավարությունն ընդունել է №2066-Ն որոշումը, որով վերաբաշխում, լրացում և փոփոխություններ է կատարել ՀՀ 2024թ պետական բյուջեի մասին օրենքում։ Թվում է, թե ամեն ինչ ճիշտ է։ Սակայն արի ու տես, որ փաստաթուղթը ստորագրվել է 2025թ հունվարի 31-ին, իսկ ուժի մեջ է մտել 2025թ փոտրվարի 4-ին։ Այսինքն, 2025թ փետրվարի 4-ին ուժի մեջ մտած որոշումով ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել ՀՀ 2024թ պետական բյուջեում։

ՀՀ կառավարության 2024թ դեկտեմբերի 27-ի նիստի ժամանակ որոշման նախագիծը եղել է չզեկուցվողների թվում։

Դեռ ավելին, 2025թ մարտի 10-ին, ՀՀ ֆինանսների նախարարության գրության համաձայն, ՀՀ վարչապետի աշխատակազմն ուղղում է կատարել №2066-Ն որոշման հավելվածում։ Այսինքն, փաստաթուղթը ՀՀ վարչապետի ստորագրությանը ներկայացնելուց առաջ աշխատակազմը նույնիսկ չի ստուգել հավելվածների համարակալումը։

«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն «Հայաստանի Հանրապետությունում բյուջետային տարին սկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից և ավարտվում նույն տարվա դեկտեմբերի 31-ին:» Օրենքի համաձայն «Բյուջետային տարվան հաջորդող տարվա առաջին ամսվա ընթացքում կառավարության որոշմամբ կարող է շարունակվել նախորդ բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպումը (այսուհետ` եզրափակիչ շրջանառություն), եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան չի նախատեսվել:» Ինչ որ մեկնաբանությունների դեպքում հավանաբար կարելի է ասել, որ օրենքը թույլ է տալիս հաջորդ տարվա հունվարին ձևակերպել նախորդ տարվա բյուջեի որոշ գործարքներ։ Սակայն, «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասին համաձայն «2025 թվականի հունվար ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ Կառավարություն) չի շարունակի 2024 թվականի բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպումների իրականացումը»։ Այսինքն ՀՀ 2024թ պետական բյուջեի մասին օրենքը ևս արգելում է 2025թ հունվարին 2024թ պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպումը։

ՀՀ կառավարության 2024թ №2066-Ն որոշումն ուժի մեջ է մտել 2025թ փետրվարի 4-ին։ Եթե մինչև փետրվարի 4-ը, ՀՀ կառավարության №2066-Ն որոշումից բխող  փոփոխություններ է կատարել ՀՀ 2024թ պետական բյուջեի մասին օրենքում, ապա դրա իրավունքը չի ունեցել, քանի որ չի եղել ուժի մեջ մտած ՀՀ կառավարության որոշում։ 2025թ հունվարի 31-ից հետո ՀՀ կառավարությունն իրավունք չուներ փոփոխություններ կատարել 2024թ պետական բյուջեի մասին օրենքում, քանի որ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» և «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքները դա թույլ չեն տալիս։

Նույն իրավիճակն է եղել նաև նախորդ 3 տարիներին։

ՀՀ կառավարության 2023թ դեկտեմբերի 28-ի №2324-Ն որոշումը ՀՀ վարչապետի կողմից ստորագրվել և հրապարակվել է 2024թ․ փետրվարի 1-ին, իսկ ուժի մեջ է մտել 2024թ փետրվարի 2-ին։

ՀՀ կառավարության 2022թ դեկտեմբերի 29-ի №2113-Ն որոշումն ստորագրվել է 2023թ փետրվարի 3-ին և ուժի մեջ է մտել փետրվարի 7-ին։

Նույն օրը, 2022թ դեկտեմբերի 29-ին ընդունված, պետական բյուջեում վերաբաշխում, փոփոխություն և լրացում կատարել նախատեսող №2080-Ն և №2095-Ն որոշումները ՀՀ վարչապետը ստորագրել է նույն օրը և դրանք ուժի մեջ են մտել հաջորդ օրը, 2022թ դեկտեմբերի 30-ին։ Սակայն, վերը ներկայացված տվյալները վկայում են, որ նույն օրը ստորագրված  №2113-Ն որոշումն արժանացել է մի փոքր այլ ճակատագրի։

2022թ պետական բյուջեի կատարման ընթացքում եղել է նաև ավելի արտասովոր դեպք, երբ ՀՀ կառավարությունը դրանում փոփոխություններ և լրացումներ է կատարել 2023թ ապրիլի 13-ի իր №519-Ն որոշմամբ։

ՀՀ 2020թ պետական բյուջեում փոփոխությունների դեպքում արձանագրվել է մեկ այլ երևույթ, որն առնվազն տարօրինակ է։ ՀՀ 2020թ պետական բյուջեում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության վերջին՝ 2020թ դեկտեմբերի 30-ի №2212-Ն որոշումն ստորագրվել է 2020թ դեկտեմբերի 30-ին և ուժի մեջ է մտել 2020թ դեկտեմբերի 31-ին։

Սակայն, մինչ այդ, 2020թ դեկտեմբերի 29-ին ՀՀ կառավարությունն ընդունել է իր №2204-Ն որոշումը, որն ստորագրվել է 2021թ փետրվարի 22-ին և ուժի մեջ է մտել 2021թ փետրվարի 24-ին։

ՀՀ պետական բյուջեներում վերաբաշխումներ, փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշումը հաջորդ տարվա փետրվարին ստորագրելու և ուժի մեջ մտնելու այս միտումը կանոնավոր է դարձել 2022թ պետական բյուջեի կատարումից սկսած։ Նախկինում նման դեպքեր չեն եղել (2020թ դեպքը կարելի է պայմանավորել այն աղետով, որը Հայաստանի քաղաքացիներն առերեսեցին այդ տարի)։ Օրինակ, ՀՀ 2021թ պետական բյուջեում վերաբաշխում և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության վերջին՝ 2021թ դեկտեմբերի 27-ի №2173-Ն որոշումն ստորագրվել է 2021թ դեկտեմբերի 27-ին և ուժի մեջ է մտել դեկտեմբերի 28-ին։ ՀՀ 2019թ պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին ՀՀ կառավարության 2019թ վերջին՝ դեկտեմբերի 26-ի №1918-Ն որոշումն ստորագրվել է 2019թ դեկտեմբերի 27-ին և ուժի մեջ է մտել դեկտեմբերի 28-ին։

2022թ սկսած ՀՀ պետական բյուջեում վերաբաշխում, փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ վերջին որոշումը ՀՀ վարչապետի կողմից բյուջետային տարվան հաջորդող փետրվարին ստորագրելն ու ուժի մեջ մտնցելը դարձրել է սովորական պրակտիկա։ Սա անընդունելի, անթույլատրելի և անօրինական է։ Սրանք բոլորը կապված են վերջին գումարման Ազգային ժողովի կողմից ընդունված պետական բյուջեների կատարման հետ։

Սա նշանակում է, որ ներկայում, բյուջետային ոլորտում ՀՀ կառավարությանը կարելի է ամեն ինչ։ ՀՀ կառավարությունն ինչ ուզում՝ անում է։

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգյաին ժողովն ունի երկու գործառույթ։ Ազգային ժողովն ընդունում է Հայաստանի Հանրապետության օրենքները և վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ։

ՀՀ պետական բյուջեների կատարման հետ կապված վերը նշված իրավիճակն ստեղծվել է, քանի որ Ազգային ժողովն ամբողջությամբ ձախողել է իր երկու գործառույթներից մեկը՝ ՀՀ կառավարության գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու գործառույթը։ Սա տեղի է ունեցել այս գումարման Ազգային ժողովի օրոք։ Որքան շատ Ազգային ժողովը թերանա Սահմանադրությամբ նախատեսված իր գործառույթներն իրականացնելու գործում, այնքան շատ և հաճախ է գործադիրն իրեն իրավունք վերապահելու խախտել օրենքները և կամայական կերպով մեկնաբանել օրենքների կետերը։

Անհավանական է թվում, որ այս գումարման Ազգային ժողովի պատգամավորները կդադարեցնեն փոխադարձ հայհոյանքները, քաշքշուկն ու ձեռնամարտի ցանկության իմիտացիան և կզբաղվեն Սահմանադրությամբ Ազգային ժողովի վրա դրված երկու գործառույթները իրականացնելով, այդ թվում գործադիր իշխանության գործունեության նկատմամբ վերահսկողության գործառույթի շրջանակներում կառավարության անդամներին պատասխանատվության կանչելով և ենթարկելով։

Այս համատարած բարձիթողի իրավիճակի համար վաղ թե ուշ պատասխանատվություն պետք է լինի։

Այլապես, չի լինի Հայաստանի Հանրապետությունը, առնվազն այն տեսքով, որ մենք գիտենք այսօր։

 

Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյան