ՌԴ-ն մտադիր է հայկական գյուղմթերքը փոխարինել Ադրբեջանից ներմուծումներով

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

ՌԴ նախագահի՝ միջազգային կազմակերպությունների հետ կայուն զարգացման նպատակներով համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Բորիս Տիտովը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է հայկական գյուղատնտեսական արտադրանքի հնարավոր կրճատվող մատակարարումները փոխարինել Ադրբեջանից ներմուծումներով։ Այս մասին նա հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի հետ զրույցում՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։

«Մենք այն, ինչ կորցնում ենք Հայաստանում, կփոխարինենք Ադրբեջանով, քանի որ միանշանակ է, որ գյուղատնտեսության ոլորտում Ադրբեջանը կարող է ավելի շատ արտադրել և ավելի մեծ ծավալներ մատակարարել, քան Հայաստանը»,- ասել է Տիտովը։

Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը կարող է ապահովել ռուսական շուկայի պահանջարկին համապատասխան մատակարարումներ, ինչը Բաքվին դարձնում է նախընտրելի գործընկեր Մոսկվայի համար։

Տիտովը նաև անդրադարձել է Հայաստանի՝ Եվրամիությանը հնարավոր «անդամակցության հետևանքներին»։

Ռուս պաշտոնյան նշել է, որ փոփոխությունները կանդրադառնան տնտեսության գրեթե բոլոր ոլորտների վրա։ Մասնավորապես, ըստ նրա, ներկայում Հայաստանը էներգակիրներ է ստանում եվրոպական շուկայից զգալիորեն ցածր գներով, սակայն Եվրամիությանն անդամակցելու դեպքում դրանց արժեքը կհավասարվի եվրոպական շուկայական ցուցանիշներին։

Տիտովի խոսքով՝ թանկացումներ կարող են արձանագրվել նաև պարենային շուկայում՝ ինչպես ներմուծվող, այնպես էլ տեղական արտադրության ապրանքների մասով։

Ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ևս խոսել էր Հայաստանի տնտեսության վրա հնարավոր բացասական ազդեցությունների մասին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի ֆինանսավորի Հայաստանի դուրս գալը այն ճգնաժամից, որը կլինի Երևանի և Եվրամիության միջև կապերի ընդլայնման հետևանքը։

Հիշեցնենք, որ ՌԴ-ն մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից Ռուսաստան թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ մշակաբույսերի և ելակի ներմուծման համար։ Հունիսի 2-ից սահմանափակումներն են մտցվել Հայաստանից բալի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի մատակարարման վրա։ Բացի այդ՝  հունիսի 2-ից Հայաստանը պետք է դադարեցնի կենդանի ձկան և ձկնամթերքի անասնաբուժական սերտիֆիկացումը, որոնք նախատեսված են Ռուսաստանի Դաշնություն արտահանման համար հայկական բոլոր ընկերություններից, բացառությամբ երկուսի, որոնք ստուգում են անցել։