Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը

Լուրեր

25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
Բոլորը

«Ռոսսելխոզնադզորը» 2026 թվականի հունիսի 3-ից սահմանափակելու է Հայաստանից սերմնային մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը Հայաստանից, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով գործակալությանը։

«2026 թվականի հունիսի 3-ից «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագող և այնտեղից առաքվող սերմնային կուլտուրաների, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծման, ինչպես նաև այդ ապրանքների՝ ԵՏՄ անդամ պետություններ տարանցման վրա այդ երկրների կողմից կարանտինային ապրանքների ստացումը հաստատելու մեխանիզմների բացակայության պատճառով», – ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ սահմանափակումները սահմանվել են մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ապահովելու համար համապատասխան ալգորիթմի մշակումը։

«Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կառուցվածքային խնդիրներ ունի և չի կարողանում կատարել գյուղատնտեսական արտադրողներին վերահսկելու իր լիազորությունները», – ընդգծել է գերատեսչությունը։

Նշվում է, որ 2019 թվականին կառավարության կողմից իրականացված կառուցվածքային բարեփոխումների արդյունքում, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը լուծարվել է, և դրա պարտականությունները փոխանցվել են Էկոնոմիկայի նախարարությանը, պարզաբանել է նախարարությունը։ «Ներկայումս այս նախարարությունը պատասխանատու է գյուղատնտեսական ոլորտում պետական ​​քաղաքականության համար։ Այն պատասխանատու է գյուղատնտեսական քաղաքականության, գյուղատնտեսական վերամշակման, անասնապահության, անասնաբուժության, մշակաբույսերի արտադրության, թունաքիմիկատների և ագրոքիմիական նյութերի օգտագործման, օրգանական գյուղատնտեսության, գյուղատնտեսական կոոպերատիվների և ձկնորսության համար», – հավելել է նախարարությունը։

Հիշեցնենք, որ ՌԴ-ն մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից Ռուսաստան թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ մշակաբույսերի և ելակի ներմուծման համար։ Հունիսի 2-ից սահմանափակումներն են մտցվել Հայաստանից բալի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի մատակարարման վրա։ Բացի այդ՝  հունիսի 2-ից Հայաստանը պետք է դադարեցնի կենդանի ձկան և ձկնամթերքի անասնաբուժական սերտիֆիկացումը, որոնք նախատեսված են Ռուսաստանի Դաշնություն արտահանման համար հայկական բոլոր ընկերություններից, բացառությամբ երկուսի, որոնք ստուգում են անցել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի