Ռուսաստանը հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից բալի, ծիրանի և խաղողի ներմուծման վրա

Լուրեր

25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
Բոլորը

Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը (Россельхознадзор) հայտարարել է, որ 2026 թվականի հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից կորիզավոր մրգերի և թարմ խաղողի ներմուծման նկատմամբ։

Խոսքը վերաբերում է բալին, կեռասին, ծիրանին, սալորին, դեղձին, նեկտարինին և թարմ խաղողին։ Սահմանափակումներ են կիրառվելու նաև նշված արտադրանքի տարանցման նկատմամբ դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ՝ մինչև արտահանվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան մեխանիզմների մշակումը։

Россельхознадзор-ի հաղորդմամբ՝ վերջին շրջանում հաճախակի են դարձել հայկական մրգերի մատակարարումների ժամանակ արձանագրվող խախտումները, և հայկական կողմին բազմիցս ներկայացվել են տեղեկություններ կարանտինային արտադրանքի ներմուծման ընթացքում հայտնաբերված խնդիրների վերաբերյալ։

Գերատեսչությունը նաև նշել է, որ արձանագրված դեպքերը կարող են կապված լինել Հայաստանում գյուղատնտեսության նախարարության լուծարման և դրա լիազորությունների փոխանցման Էկոնոմիկայի նախարարությանը, ինչը, նրանց գնահատմամբ, կարող է հանգեցրել կառավարման կառուցվածքային խնդիրների։

Ռուսական կողմի պնդմամբ՝ ներկայում Հայաստանից մատակարարվող արտադրանքը չի համապատասխանում ԵՏՄ և Ռուսաստանի բուսասանիտարական պահանջներին, ինչը կարող է սպառնալիք ստեղծել բուսասանիտարական անվտանգության համար և ազդել Ռուսաստանում այգեգործության, պտղաբուծության և խաղողագործության պետական ծրագրերի իրականացման վրա։

Հիշեցնենք՝ մայիսի 30-ից գործում է Հայաստանից որոշ բանջարեղենի և ելակի ներմուծման արգելք, իսկ մայիսի 22-ից՝ ծաղիկների ներմուծման սահմանափակումներ։