ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Քաղաքական ուժերի առաջարկը՝ հիասթափված երիտասարդներին․ ի՞նչ են խոստանում

Լուրեր

02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
Բոլորը

Նախընտրական քարոզչության ամենաթեժ փուլն է՝ օրեր անց Հայաստանը կունենա նոր խորհրդարան։ Քաղաքական ուժերը սուր պայքարով փորձում են ստանալ բոլոր տարիքային ընտրողների քվեները։ Նրանց բարդ աշխատանք է սպասվում հատկապես՝ հասարակության երիտասարդ հատվածի հետ։ Ըստ ՄՀԻ-ի վերջին հարցման՝ 18-35 տարեկանների գրեթե կեսը՝ 49%-ը, ընդհանրապես կամ մասամբ անտարբեր է քաղաքականության նկատմամբ։ Նրանք չեն հավատում, որ իրենց ձայնը որևէ բան է փոխելու. 18-ից 25 տարեկանների ընդամենը 22%-ն է հավատում, որ ընտրությունները լինելու են ազատ և արդար: Եվ ամենախոսուն ցուցանիշը՝ հարցին, թե որ քաղաքական գործչին եք ամենաշատը վստահում, երիտասարդների ավելի քան կեսը՝ 53%-ը, պատասխանել է՝ «ՈՉ ՄԵԿԻՆ»։ 

Ի՞նչ խոստումներով, ծրագրերով և գաղափարներով են պատրաստվում քաղաքական ուժերը կոտրել խորը ապատիան, անվստահությունը, հիասթափությունը քաղաքականությունից։ Պարադոքսն այն է, որ երիտասարդներն իրենց օտարված են զգում մի գործընթացից, որն ուղղակիորեն որոշում է իրենց այս և վաղվա օրը։

Factor TV-ի տաղավարում այսօր բանավիճելու են Մելանյա Հարությունյանը՝ ՔՊ  կուսակցության պատգամավորի թեկնածու, Նորայր Գազազյանը՝ Շնորհապետական  կուսակցության պատգամավորի թեկնածու, Սամվել Հակոբյանը՝  Հայաստան դաշինքի կուսակցության պատգամավորի թեկնածու, Սիրվարդ Բաղդասարյանը՝ Քոչարի կուսակցության պատգամավորի թեկնածու, Աննա Հայրիյանը՝ ԴՕԿ  կուսակցության պատգամավորի թեկնածու։

Factor TV-ն այս բանավեճն իրականարել է ՀՔԱՎ գրասենյակի հետ համատեղ՝ VotesUp Armenia ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Նիդերլանդների թագավորության ֆինանսավորմամբ:

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան