Կրոնշտադտում հարված է հասցվել ռուսական ռազմանավին, որն ուղեկցում էր ռուսական «ստվերային նավատորմի» նավերը

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը Կրոնշտադտի նավահանգստում հարվածել են ռուսական «Բոյկի» ռազմանավին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին։ Նա ասել է, որ նավի վրա հրդեհ է բռնկվել, գրում է The Insider-ը։

Նշվում է, որ գրանցվել է առնվազն երկու հարված։ հաղորդում է, որ «Բոյկի»-ն պլանային վերանորոգում էր անցնում Կրոնշտադտի գործարանի չոր նավամատույցում։

«Ինչո՞ւ էր ռազմանավն այդքան անպաշտպան դիրքում՝ հարցական է։ Նավատորմը չափազանց խոցելի է ուկրաինական ավիահարվածների նկատմամբ։ Ինչ վերաբերում է կապի միջոցներին, շատ հավանական է, որ օգտագործվել է Starlink արբանյակային տերմինալը։ Համակարգն արդեն իսկ լավ մշակված  է. ԱԹՍ-ների փոխանցման կայաններից մեկը ձգվում է Բալթիկ ծովով դեպի Ֆինլանդական ծոցի միջազգային ջրեր և ազդանշան է հաղորդում հարձակման ԱԹՍ-ներին»,- նշում է տելեգրամ ալիքը։

The Insider-ի հաշվարկներով՝ սա Բալթյան նավատորմի երրորդ նավն է, որը վնասվել է լայնածավալ պատերազմի ընթացքում։ 2024 թվականի ապրիլին Կալինինգրադի մարզի Բալթիյսկում գտնվող բազայում դիվերսիոն հարձակման ժամանակ վնասվել է «Սերպուխով» հրթիռակիր նավը։ Այս տեսակի մեկ այլ նավ՝ «Գրադ»-ը, վնասվել էր 2025 թվականի հոկտեմբերին Կարելիայում։

2025 թվականի հունիսին հաղորդվել էր Ռուսաստանի ռազմածովային նավի կողմից Լա Մանշի միջով «ստվերային նավատորմի» լցանավի ուղեկցման առաջին դեպքի մասին: Գործողությանը մասնակցել է «Բոյկի» ռազմանավը: Հետագայում այն ​​նաև ուղեկցել է «Գեներալ Սկոբելև» լցանավն ու «Սպարտա» բեռնատար նավը Բալթիկ ծովով դեպի Հյուսիսային ծով, ապա Լա Մանշի միջով դեպի Ատլանտյան օվկիանոս: Այս նավերը, ենթադրաբար, մասնակցել են Սիրիայի Տարտուսում գտնվող ռուսական բազայից ռազմական տեխնիկայի տարհանմանը: Ըստ The Insider-ի՝ «Բոյկի»-ն կեղծել է ազդանշանը՝ օգտագործելով ընդհանուր MMSI կոդը, որը հետևման համակարգերում ցուցադրվել է որպես տարբեր ծովային օբյեկտներ:

Միաժամանակ, այսօր՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի բացման օրը, քաղաքը ենթարկվել է  ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Մասնավորապես, հարվածներ են հասցվել Սանկտ Պետերբուրգի նավթային տերմինալին և Կրոնշտադտի, Կիրովսկիի և Կրասնոսելսկիի շրջանների ենթակառուցվածքային օբյեկտներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի