Բաքվի Նասիմիի շրջանային դատարանի շենքում այսօր մեկնարկել է Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլիի դեմ հարուցված գործով դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ոստիկանությունն արգելափակել է մուտքը դեպի դատարանի շենք։ Բռնության կիրառմամբ ոստիկանները ձերբակալել են կուսակցության վեց ակտիվիստների։ Կուսակցությունից հայտնել են, որ ոստիկանները փակել են դատարանի շենքի հարակից հանրային տարածքը և հետ մղել …