ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Վահրամ Դումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վահրամ Դումանյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- ասված է որոշման մեջ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից:

