Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանի կազմի դեմ առարկություն է ներկայացրել

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով հերթական դատական նիստը։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, հարցաքննությունից առաջ դատավոր Զեյնալ Աղաևը «տուժողներին և տուժողների օրինական ժառանգներին», որոնք առաջին անգամ են մասնակցել դատավարությանը, բացատրել է օրենքով նախատեսված իրենց իրավունքներն ու պարտականությունները։

Ռուբեն Վարդանյանը կրկին իր առարկություններն է հայտնել գործը քննող դատարանի կազմի նկատմամբ։

Նա նշել է, որ ծանոթացել է այս տարվա հունվար և փետրվար ամիսներին կայացած դատական ​​նիստերի արձանագրություններին, և այն փաստը, որ այդ արձանագրություններում արտահայտված է իր վերաբերմունքը պաշտպանության կողմի միջնորդությունների նկատմամբ, կասկածի տակ է դնում գործով դատարանի կազմի օբյեկտիվությունն ու անաչառությունը, հետևաբար, առարկում է դատարանի կազմի դեմ։ Նրա պաշտպան Աբրահամ Բերմանը պաշտպանել է բողոքը։

Գլխավոր դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիևը, մեկնաբանելով առարկությունը, ասել է, որ պաշտպանությունն իրավունք ունի ներկայացնելու մեկնաբանություններ դատական ​​նիստերի արձանագրություններում գրառումների ճշգրտության և ամբողջականության վերաբերյալ։ Դատական ​​նիստի արձանագրությունում որևէ դրույթի չգրանցումը կամ դատավարության մասնակիցների միջնորդությունը չբավարարելը չի ​​համարվում դատարանի կազմի դեմ առարկելու հիմք։

Այս պատճառով պետական ​​մեղադրանքը պաշտպանող դատախազը դատարանին խնդրել է  միջնորդությունը թողնել առանց քննարկման։ «Տուժող կողմերը» ևս խնդրել են դատարանին չբավարարել միջնորդությունը։ Դատարանը որոշել է առարկությունը թողնել առանց քննարկման։

Նիստը նախագահող Զեյնալ Աղաևը որոշումը հիմնավորելիս ընդգծել է, թե, իբր ,պաշտպանության կողմը չի ներկայացրել կոնկրետ ապացույցներ այն մասին, որ գործը քննող դատավորների կազմը շահագրգռված է քրեական հետապնդմամբ։

Այնուհետև դատարանում ցուցմունք են տվել «Հայաստանի ագրեսիվ պատերազմի և օկուպացիոն քաղաքականության ընթացքում կատարված հանցագործությունների տուժողներն ու նրանց իրավահաջորդները»։

Հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է հուլիսի 1-ին։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի