25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
Հասարակություն
17.11.2026 | 23:10
Առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող 25-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում։
Ինչպես հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը, Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվել է Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ։
Հետախուզվողը Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի 25-ամյա բնակիչ է։ Նա նոյեմբերի 9-ին հայտնաբերվել է Երևանում, ձերբակալվել և տեղափոխվել Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

