«Իգլա» գտե՞լ են. Գառնիկ Դանիելյանը` ՔԿ-ի հաղորդագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան մեկնելու թիվը 17 տարվա ռեկորդ է սահմանել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կեցավայրը։ Այնտեղ են նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «իշխանությունը հատել է բոլոր կարմիր գծերը»։

«Տվյալները թարմացվում են։ Մեր մարզային կառույցների պատասխանատուներին են տարել ԱԱԾ։ Քիչ առաջ ասացին, որ Լիդյա Մանթաշյանին են տարել Քննչական, սրբազանի օգնականին, «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության նախագահ Արա Ռոստոմյանին։ Նոր տեղեկություններ ենք ստանում, որ պատգամավոր Արթուր Սարգսյանի բնակարանն են խուզարկում»,- տեղեկացրեց Դանիելյանը։

Պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր հայացքներ ունեցող ցանկացած անձի հետևից պատրաստ է գնալ։

«Էս մարդը պատկերացնում է, որ ինքը էս երկրի և՛ դատավորն է, և՛ դատախազը, և՛ քրեականի պետը, հիմա էլ վեհարանի վրա աչք ունի։ Փորձել է վախեցնել, տեսել է չի ստացվում, հիմա էլ ԱԱԾ-ին է ներգրավել»,- նշեց Գառնիկ Դանիելյանը։

Factor TV-ի հարցին, թե Քննչական կոմիտեն Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ ահաբեկչական գործողություններ իրականացնելու պլաններ է թվարկում, այդ թվում՝ երկրում վախ մթնոլորտ ստեղծելու մասին է հայտնում, Դանիելյանը հեգնեց․

«Կարող էին ավելացնել, որ Քենեդու սպանության մեջ էլ է մասնակից սրբազանը։ «Իգլա» գտե՞լ են, ինչ-որ բան գտե՞լ են, ուղղաթիռ, հրթիռ գտե՞լ են»։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։