Բագրատ Սրբազանին, իմ տեղեկություններով, կալանավորելու են․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան մեկնելու թիվը 17 տարվա ռեկորդ է սահմանել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իմ ունեցած տեղեկություններով, ամենայն հավանականությամբ, ամեն ինչ տանում են նրան, որ Բագրատ Սրբազանի նկատմամբ կալանք կիրառվի»,- Բագրատ Գալստանյանի կեցավայրի մոտ իրականացվող խուզարկության ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Նիկոլի Հայաստանում ի՞նչ որ բան պիտի անես, որպեսզի կալանավորվես։ Պիտի հայրենասեր լինես, պիտի քո արժեքների համար պայքարես։ Ես Նիկոլի Հայաստանում ոչինչ  չեմ բացառում։ Հայաստանում էտքան բանտ չկա, որ մեր բոլոր հայրենասերներին տանեն»,- ասում է Մամիջանյանը։

Մամիջանյանի խոսքով՝ իշխանության զավթման մասին ՔԿ պլանի հրապարակումը իրենց չի վախեցնում և իրենց ուժն ամեն կերպ կպայքարի։ Հարցին, թե արդյոք այս ամենը կարող է նոր ընդդիմադիր շարժման համար տրիգեր դառնալ, Մամիջանյանն արձագանքեց․

«Հիմա ձեզ եմ դիմում և մեր հայրենակիցներին՝ էլ ի՞նչ տրիգեր է մեզ պետք։ 2021 թվականից ադրբեջանցիները մեր սուրվերեն տարածքում են, միջնորդը՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում Թուրքիան է, կաթողիկոսի և եկեղեցու վրա արշավ է սկսում»,- ասաց Մամիջանյանը։  Պատգամավորի պնդմամբ՝ 7 տարիների ընթացքում երբևէ հակասահմանադրական գործունեության կամ պլանների մասին  չի լսել՝ ներառյալ Սրբազան պայքարի շրջանակներում։

«Բագրատ Սրբազանը՝ Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս, նման ահաբեկչություն էր ծրագրե՞լ։ Աբսուրդի, մառազմի սահման պետք է լինի»,-  ասաց պատգամավորը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։