Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի վերաբերյալ: Հեռուստատեսությամբ արված աղմկահարույց հայտարարություններից մեկը, թե կաթողիկոսը երբեք չի եղել Գերմանիայի հայոց թեմում, սուտ է։

FIP.am-ը պարզել է՝

1․ 2017 թվականին կաթողիկոսը պաշտոնական այցով եղել է Գերմանիայում,
2․ Հանդիպել է նախագահ Շտայնմայերի, ինչպես նաև տեղական թեմի հետ,
3․ 2018 թվականին Մերկելը հանդիպել է նրան Մայր Աթոռում։

«Նկատենք, որ ըստ առկա տեղեկությունների, Հովհաննիսյանը կարգալույծ է հռչակվել 2017 թվականին՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գրության հիման վրա, համաձայն որի՝ Խորեն վարդապետ Հովհաննիսյանը հոգևոր ծառայության վայրը ինքնակամ լքել է:

Հովհաննիսյանը, մասնավորապես, պնդել է, թե կաթողիկոսը ռուսաստանյան հատուկ ծառայությունների գործակալ է. «1979 թվականին Գերմանիայից նրան իբրև գործակալ բացահայտել և արտաքսել են Մոսկվա՝ ձեռնաշղթաներով»։

Համաձայն Մայր Աթոռի կայքում ներկայացված՝ Գարեգին Բ-ի կենսագրական տվյալների՝ 1975 թվականին նա նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ, միաժամանակ շարունակել է աստվածաբանական ուսումը Բոննի համալսարանում: 1979 թվականին վերադարձել է Մայր Աթոռ և Վազգեն Ա Կաթողիկոսի տնօրինությամբ մեկնել Զագորսկ (Ռուսաստան)՝ ուսումնառությունը շարունակելու Ռուս Ուղղափառ Եկեղեցու Հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում:

Այնուհետև Հովհաննիսյանը պնդել է, թե երբ 2005 թվականին կաթողիկոսը կամեցել է այցելել Գերմանիա և հանդիպել այն ժամանակվա կանցլեր Անգելա Մերկելի հետ, վերջինս մերժել է հանդիպման առաջարկը՝ հենց Գարեգին Բ-ի ենթադրյալ գործակալ լինելու պատճառով։

«Անգելա Մերկելը, չլսված բան է, մերժեց նրա հետ հանդիպումը, նամակները կան, թե՛ Գերմանիայում, թե՛ Էջմիածնում։ Երբ նրան տեղեկանքը տալիս են, թե ով է Կտրիճ Ներսիսյանը (Գարեգին Բ-ի աշխարհիկ անունը) Մերկելն արհամարհանքով մերժել է հանդիպել, տեսել է, որ գործակալ է եղել իր ուսանող տարիներին… Գարեգինը վախենում է և չեղարկում է իր այցելությունը»,- ասել է Հովհաննիսյանը՝ նշելով, որ իր խոսքերը պատրաստ է ապացուցել դատարանում։

Նա նաև պնդել է՝ Գերմանիայի հայոց թեմը միակն է, որտեղ Գարեգին Բ-ն չի այցելել իր կաթողիկոս եղած տարիներին»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։