Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) առաջնորդները կոալիցիոն համաձայնագիր են ստորագրել Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների (CDU/CSU) պահպանողական դաշինքի հետ, որը ճանապարհ է բացում Գերմանիայի նոր կառավարությունում նախարարների նշանակման համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Մենք ընտրությունների արդյունքները դիտարկում ենք որպես մեր երկրի համապարփակ վերականգնման մանդատ։ Որպես քաղաքական կենտրոնի կուսակցություններ՝ մենք մեզ համարում ենք համատեղ պատասխանատու դրան հասնելու …

