Իրանի ժողովուրդը պայքարելու է մինչև արյան վերջին կաթիլը․ Արաղչի

Լուրեր

06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Մեր ժողովուրդը մինչև արյան վերջին կաթիլը հակազդելու է բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն որոշել մեր ճակատագիրը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Իրանի մեծ ժողովուրդը ևս մեկ անգամ աշխարհին ցույց տվեց իր զարմանալի ուժն ու անսասանությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Իրանցի դիվանագետը հավելել է, որ «հայրենասերների հզոր ալիքները, որոնք փողոց են դուրս եկել՝ հարգանքի տուրք մատուցելու զինվորական հրամանատարներին, գիտնականներին, հետազոտողներին և խաղաղ բնակիչներին, այդ թվում՝ անմեղ կանանց ու երեխաներին, որոնք դաժանաբար սպանվել են «վախկոտ» իսրայելական ռեժիմի կողմից, հստակ ուղերձ են պարունակում»:

«Մեր ժողովուրդը մինչև արյան վերջին կաթիլը պայքարելու է բոլոր նրանց դեմ, ովքեր կհամարձակվեն որոշել մեր ճակատագիրը»,-ընդգծել է նախարարը։

Հիշեցնենք՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ նախատեսվում են բանակցություններ Թեհրանի հետ։ Երբ ԱՄՆ նախագահի մամուլի ասուլիսի ժամանակ հարցրել են, արդյոք Վաշինգտոնը կրկին կհարվածի Իրանի միջուկային օբյեկտներին, եթե մեծանա ուրանի հարստացման վտանգը, Թրամփը պատասխանել է. «Իհարկե, առանց կասկածի»։

Նա նաև նշել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, և որ վերջին հարձակումները հետ են շպրտել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը մի քանի տարով։ Միևնույն ժամանակ, Թրամփը կեղծ լուր է անվանել ամերիկյան մի շարք լրատվամիջոցների՝ CNN-ի և The New York Times-ի այն պնդումները, թե Սպիտակ տունը դիտարկում է Իրանի համար 30 միլիարդ դոլար (25,5 մլրդ եվրո) հատկացնելու հնարավորությունը խաղաղ միջուկային ծրագրի նպատակով։

Իսրայելի հատուկ ծառայությունները նախնական գնահատմամբ, ԱՄՆ հարվածների հետևանքով հասցված վնասը գնահատել են «նշանավոր»։ Axios պարբերականը մեջբերում է իսրայելական աղբյուրներից մեկին. «Մենք չենք կարծում, թե գործողությունը ձախողվեց, և չունենք որևէ նշան, որ հակաբունկերային ռումբերը չեն աշխատել։ Ոչ ոք հիասթափված չէ»։

Ավելի վաղ CNN-ը և The New York Times-ը, հղում անելով ԱՄՆ հետախուզության նախնական տվյալներին, հայտնել էին, որ հարվածների արդյունքում ոչնչացվել է Իրանի միջուկային նյութի միայն փոքր մասը, իսկ Թեհրանին հաջողվել է տեղափոխել և թաքցնել հարստացված ուրանի մեծ մասը։