Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը

Լուրեր

10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի օրը ՀԱՊԿ անդամ երկրները կքննարկեն կազմակերպությունում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը։

Նրա խոսքով՝ նիստի ընթացքում կողմերը ստիպված են եղել քննարկել ՀԱՊԿ կանոնադրությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների չկատարման հարցը՝ կապված կազմակերպության բյուջե ամենամյա անդամավճարների փոխանցման հետ։

«Համապատասխան որոշման նախագիծը (Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ) նախատեսում է կասեցնել Հայաստանի քաղաքացիներին կազմակերպության մարմիններում քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքը և զրկել Հայաստանին ձայնի իրավունքից՝ մինչև պարտքի ամբողջական մարումը։ Որոշման այս նախագիծը նույնպես վաղը կքննարկվի Հավաքական անվտանգության խորհրդի նիստում», – ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի արդյունքներով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը։

Նա նաև հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Հայաստանին զրկելու դեպքում Երևանը կպահպանի հավաքական անվտանգության իրավունքը։

«Ցանկանում եմ ընդգծել, որ նույնիսկ այս որոշման ընդունումից հետո  հայ գործընկերները փաստացի կպահպանեն Հավաքական անվտանգության պայմանագրով նախատեսված բոլոր հիմնական իրավունքները, այդ թվում՝ հենց հավաքական անվտանգության իրավունքը»,-հայտարարել է Լավրովը։

Հիշեցնենք, որ Հայաստանը Մոսկվայում այսօր  կայացած ՀԱՊԿ նիստերին չի մասնակցել։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի