Ռուսաստանի զանգվածային հարվածը Ուկրաինային. ավերածություններ՝ Լվովի և Չերկասի շրջակայքում, զոհվել է F-16-ի օդաչուն

Լուրեր

06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
Բոլորը

Հունիսի 29-ի գիշերը ռուսական զինված ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինային՝ հրթիռներով և անօդաչու սարքերով։ Մասնավորապես, հարվածները իրականացվել են «Շահեդ» տեսակի անօդաչուներով, ինչպես նաև տարբեր տեսակի բալիստիկ և թևավոր հրթիռներով, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Տեղեկություններ կան ավերածությունների մասին Լվովի, Պոլտավայի, Չերկասի, Նիկոլաևի և Զապորոժիեի մարզերում։ Հարձակումը հետ մղելու ժամանակ վայր է ընկել ուկրաինական F-16 կործանիչ, որի օդաչուն զոհվել է։

Ուկրաինայի զինված ուժերի օդային ուժերի հաղորդմամբ՝ գիշերը ռուսական բանակը կիրառել է տարբեր տեսակների ընդհանուր 477 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ ավելի քան 250 «Շահեդ»։

Բացի այդ, հաղորդվում է չորս «Կինժալ» տիպի օդաբալիստիկ հրթիռների հարվածների, յոթ «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռների, 41 «Խ-101» հրթիռի, հինգ «Կալիբր» հրթիռների (արձակվել են Սև ծովի ջրային տարածքից), ինչպես նաև երեք С-300 բալիստիկ հրթիռների կիրառման մասին։