Կոնգոն և Ռուանդան ԱՄՆ-ի միջնորդությամբ խաղաղության համաձայնագիր են ստորագրել՝ ուղղված 30-ամյա հակամարտության ավարտին

Լուրեր

01.09.2026 | 13:28
ԵՄ-ն ֆրանսիական պետական Bull AI ընկերությանը ԱԲ-ի համար սուպերհամակարգիչ է պատվիրել
01.09.2026 | 13:16
ՌԴ-ն Հայաստանի համար ավելին է, քան ռազմավարական գործընկերը, բայց հարաբերությունները փոխադարձ շահերի հարգանքի հուն վերադարձնելու խնդիր ունեն․ Միրզոյան
01.09.2026 | 13:05
Ալիևը Բիշքեկում զրույց է ունեցել Նարենդրա Մոդիի հետ
01.09.2026 | 13:00
Փաշինյանը Շանհայում մասնակցում է «ՇՀԿ+» գագաթնաժողովին․ ՈՒՂԻՂ
01.09.2026 | 12:56
Առաջիկա օրերին ադրբեջանական ընկերությունները հայկական ընկերություններից ապրանքներ կգնեն․ Միրզոյան
01.09.2026 | 12:53
Փաշինյանը Վիետնամի փոխնախագահի հետ քննարկել է երկկողմ կապերի զարգացումը
01.09.2026 | 12:45
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին, Օդեսայի ու Կիևի մարզերին․ զոհվել է 12 մարդ, 19-ը՝ վիրավորվել է
01.09.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի վարչապետին
01.09.2026 | 12:25
Գագիկ Խաչատրյանի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել․ խուզարկություններ են իրականացվել 21 ընկերությունում
01.09.2026 | 12:21
ՖԻԴԵ. Հայտնի են հայ շախմատիստների թարմացված դիրքերը դասակարգման աղյուսակում
01.09.2026 | 12:10
Սիմոնյանն ու Հաջիևը հանդիպել են // Նոյեմբերյանի համայնքապետն ազատ է արձակվել․ ԼՈՒՐԵՐ
01.09.2026 | 12:07
Փաշինյանն ու Պուտինը միմյանց ձեռք են սեղմել Բիշքեկում «ՇՀԿ+» ձևաչափով գագաթնաժողովի լուսանկարման արարողությունից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 12:03
Արսեն Աղաբաբյանն ազատ է արձակվել․ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք
01.09.2026 | 11:55
ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ
01.09.2026 | 11:46
«Ես առաջիկա շաբաթվա մեջ այդպիսի բան չեմ կանխատեսում»․ Միրզոյանը՝ ԵՄ անդամակցության համար դիմելու մասին
Բոլորը

Փորձագետները նշում են, որ ստորագրված փաստաթուղթը «կանաչ լույս» է տալիս ներդրումային համաձայնագրերին՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության բնական հարստություններով հարուստ արևելքում։ Ստորագրման արարողության ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիշեցրել է, որ իր վարչակազմը նախկինում խաղաղություն էր հաստատել Հնդկաստանի և Պակիստանի, ինչպես նաև Իսրայելի և Իրանի միջև, փոխանցում է Euronews-ը։

«Հույսի և հնարավորությունների, ներդաշնակության, բարգավաճման ու խաղաղության նոր գլուխ»՝ այսպես է բնութագրել ԱՄՆ նախագահը ուրբաթ օրը Վաշինգտոնում ստորագրված խաղաղության համաձայնագիրը Կոնգոյի և Ռուանդայի միջև։

Համաձայնագիրը հիմնված է ապրիլին երկու երկրների հաստատած սկզբունքների հռչակագրի վրա և ներառում է «տարածքային ամբողջականության հարգման և ռազմական գործողությունների դադարեցման» դրույթները՝ Կոնգոյի արևելքում, որտեղ վերջին ամիսներին Մ23 զինված խմբավորումը հարձակումներ էր իրականացնում։ Նշվում է նաև «Ռուանդայի Դեմոկրատական Ազատագրական Ուժերին և նրանց հետ կապված ապստամբ խմբերին պետական աջակցությունը վերջնական և վերահսկելի ձևով դադարեցնելու» պարտավորությունը։

Այս հակամարտությունը հանգեցրել է հարյուր հազարավոր մարդկանց տեղահանության և բազմաթիվ զոհերի։ Բայց ինչպես հայտարարել է Թրամփը, «այսօր բռնություններին և ավերածություններին վերջ է տրվում, և տարածաշրջանում սկսվում է նոր ժամանակաշրջան»։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է, որ համաձայնագիրը նպատակ ունի վերջ դնել 30 տարվա պատերազմին։ Նա ընդգծել է, որ դեռ շատ բան կա անելու։ Արարողությանը մասնակցում էին նաև Կատարի, Տոգոյի և Աֆրիկյան Միության ներկայացուցիչներ։

Ռուանդայի ԱԳ նախարար Օլիվիե Նդուհունգիրեն շնորհակալություն է հայտնել Թրամփին և կոչ է արել ապահովել համաձայնագրի կատարումը՝ նշելով. «Անցյալում բազմաթիվ միջնորդական փորձեր են եղել, բայց ոչ մեկը հաջողությամբ չի ավարտվել։ Մենք հավատում ենք, որ այս արդյունքը հնարավոր է դարձել շնորհիվ ձեր առաջնորդության, տնտեսական ինտեգրման նոր մոտեցման և տարածաշրջանային համագործակցության»։

Պաշտոնյաները հայտնել են, որ արդեն սկսվել են ներդրումային բանակցություններ՝ կապված Կոնգոյի արևելքի հարստությունների շահագործման հետ։ Մ23 խմբավորումը, որն ըստ ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի փորձագետների, ռազմական աջակցություն է ստանում Ռուանդայից, հունվարին գրավել էր Գոմա քաղաքը, իսկ փետրվարին՝ Բուկավուն։ Այս հարձակումների արդյունքում զոհվել են հազարավոր մարդիկ։

Կոնգոյի արևելքում 1990-ականներից ի վեր գործում են ավելի քան 100 զինված խմբավորումներ։ Ենթադրվում է, որ դրանց մեծ մասը աջակցություն է ստանում Ռուանդայից։ Բռնությունները միլիոնավոր մարդկանց կյանքեր են խլել և հսկայական տեղահանումների պատճառ դարձել։

Համաձայնագրում նաև ներառված են կետեր ռազմական գործողությունների արգելքի, ապօրինի խմբավորումների բաժանման, զինաթափման և պայմանական ինտեգրման մասին։ Գլխավոր ապստամբ խմբավորումներից մեկը հայտարարել է, որ համաձայնագիրը իրենց չի վերաբերում, ինչը մտահոգություն է առաջացրել։

Սպիտակ տանը լրագրողի հարցին՝ ի՞նչ կարվի համաձայնագրի խախտման դեպքում, Թրամփը պատասխանել է, որ նման բան չի սպասում, սակայն նախազգուշացրել է «շատ խիստ պատժամիջոցների՝ ֆինանսական և այլ», եթե այնուամենայնիվ դա տեղի ունենա։

Դիտորդների խոսքով՝ Թրամփի վարչակազմը կենտրոնացած է Աֆրիկայում կարևոր ռազմավարական ռեսուրսների ապահովման վրա՝ Չինաստանի հետ տնտեսական և աշխարհաքաղաքական մրցակցության համատեքստում։

Մի շարք փորձագետներ կարծում են, որ Դոնալդ Թրամփը հիմք է նախապատրաստում՝ Նոբելյան խաղաղության մրցանակի ստացման համար։ Ստորագրման արարողության ժամանակ նա հիշեցրել է. «Մի քանի կարճ ամսում մենք խաղաղություն ապահովեցինք Հնդկաստանի և Պակիստանի, Իսրայելի և Իրանի միջև»։