Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում

Լուրեր

10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել աշխարհի ցանկացած վայրում՝ բացի Մոսկվայից։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան՝ հղում անելով ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Անդրեյ Մելնիկի հայտարարությանը։

Մելնիկը ելույթ է ունեցել նոյեմբերի 9-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։ Նրա խոսքով՝ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել աշխարհի ցանկացած վայրում։

Հնարավոր տարբերակների թվում Մելնիկը նշել է Ֆլորիդան՝ դեկտեմբերին այնտեղ նախատեսված G20-ի գագաթնաժողովի շրջանակում, և նույնիսկ Անտարկտիդան։ Իսկ Մոսկվան նա բացառել է այդ ցանկից։

Նա նաև նշել է, որ  Պուտինը շարունակում է հույս ունենալ կոտրել Ուկրաինայի կամքը և ստիպել ուկրաինացիներին կապիտուլյացիայի ենթարկվել։ Միևնույն ժամանակ, ընդգծել է Մելնիկը, դա տեղի չի ունենա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Զելենսկին CNN-ի լրագրող Ջեյք Թափերի հետ հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Եվրոպայի անվտանգության վերաբերյալ նոր առաջարկը վտանգավոր էր անվանել։

Նա պարզաբանել էր, որ Ռուսաստանը պատրաստակամություն չի ցուցաբերում պատերազմն ավարտելու հարցում, սակայն ցանկանում է սկսել մայրցամաքում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման գործընթացը։

Թրամփը  «60 Minutes» հաղորդմանը տված հարցազրույցում ակնարկել էր խաղաղության համաձայնագրի արդյունքում Ուկրաինայի սահմանների հնարավոր փոփոխության մասին։