Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ՌԴ-ին մեղադրել է միջազգային իրավունքի խախտման մեջ

Լուրեր

06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
Բոլորը

Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիների իրավունքները խախտվել են։ Այս մասին Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Գլխավոր դատախազության միջազգային իրավական համագործակցության վարչության պետի տեղակալ Սամիրա Նաջաֆզադեն։

«Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիների նկատմամբ կտտանքների կիրառումը միջազգային իրավունքի ուղղակի խախտում է: Խոշտանգումներն արգելված են համապատասխան միջազգային համաձայնագրերով: Ադրբեջանը շարունակում է մնալ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կողմ, մինչդեռ Ռուսաստանը դուրս է եկել դրանից: Արդյունքում, Ռուսաստանում մեր հայրենակիցների իրավունքները մնում են չպաշտպանված»,- ասել է Նաջաֆզադեն:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունում ստեղծվել է քննչական խումբ՝ ՌԴ-ում ադրբեջանցիների սպանության հետ կապված քրեական գործը քննելու համար։ Դատախազության քննչական վարչության պետ Նեմատ Ավազովի խոսքով՝ Ռուսաստանի քննչական մարմինները ձերբակալել են առնվազն 14 մարդու, որոնցից 12-ն Ադրբեջանի քաղաքացիներ են։ Նրանցից յոթի նկատմամբ կիրառվել է ֆիզիկական բռնություն։ Ավազովը նշել է, որ Զիյադդին Սաֆարովը մահացել է միջադեպի առավոտյան՝ Ռուսաստանի իրավապահ մարմինների մեքենայում։

«Գոյություն ունի Եկատերինբուրգում դաժանորեն սպանված Զիյադդին Սաֆարովի ձերբակալման պահի տեսագրություն։ Նա լիովին առողջ էր, երբ նրան դուրս են բերել տնից, նրա մարմնի վրա վնասվածքներ չեն եղել։ Սա վկայում է, որ նրա մահը խոշտանգումների արդյունք է եղել»,- ասել է գլխավոր դատախազության ներկայացուցիչը։

Նա ընդգծել է, որ հունիսի 27-ին Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից Ադրբեջանի քաղաքացիների սպանության գործով պաշտոնական հետաքննություն է սկսվել։ Ավազովը նաև հայտնել է, որ Եկատերինբուրգում խոշտանգումների ենթարկված մեկ անձ վերադարձել է Ադրբեջան, նշանակվել է բժշկական զննում:

Գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների գծով ավագ օգնական Իլգար Սաֆարովն էլ հայտարարել է, որ ադրբեջանական կողմը մտադիր չէ միջամտել որևէ պետության կամ կազմակերպության ներքին գործերին։ Այնուամենայնիվ, ըստ նրա, եթե գործընթացի ընթացքում դաժանություն է դրսևորվում Ադրբեջանի մեկ կամ մի քանի քաղաքացիների նկատմամբ, եթե նրանց իրավունքները զանգվածաբար խախտվում են, ապա ադրբեջանական պետության արձագանքն այս միջադեպին մեր պաշտոնական պարտականություններից է։

«Ականատեսների ցուցմունքները, այդ թվում՝ տեսողական ապացույցները, ևս մեկ անգամ հաստատում են, որ ադրբեջանցիները համակարգված կերպով ենթարկվել են ֆիզիկական բռնության ձերբակալության ու Եկատերինբուրգ տեղափոխման ընթացքում»,- այս մասին էլ հայտարարել է Գլխավոր դատախազության քննչական վարչության քննիչ Փարվիզ Ջալիլովը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախօրեին հրապարակվել էր Եկատերինբուրգում ռուսական իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում սպանված ադրբեջանցի եղբայրներ Զիյադդին և Հուսեյն Սաֆարովների մարմինների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։ Փորձաքննությունը հաստատել է, որ Զիյադդին և Հուսեյն Սաֆարովները ենթարկվել են դաժան խոշտանգումների, նրանց մարմինների վրա հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն էլ հարուցել է քրեական գործ՝ ՌԴ-ում Ադրբեջանի քաղաքացիների և ադրբեջանական ծագում ունեցող անձանց նկատմամբ խոշտանգումների և առանձնակի դաժանությամբ դիտավորյալ սպանության փաստի առթիվ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի