Բաքուն պնդում է՝ Եկատերինբուրգում ադրբեջացիները խոշտանգումների են ենթարկվել․ Ադրբեջանն առանձնակի դաժանությամբ սպանության վերաբերյալ քրգործ է հարուցել

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Ադրբեջանում հրապարակվել է Եկատերինբուրգում ռուսական իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում սպանված ադրբեջանցի եղբայրներ Զիյադդին և Հուսեյն Սաֆարովների մարմինների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ փորձաքննությունը հաստատել է, որ Զիյադդին և Հուսեյն Սաֆարովները ենթարկվել են դաժան խոշտանգումների, նրանց մարմինների վրա հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ։

Ադրբեջանի Առողջապահության նախարարության Դատաբժշկական փորձաքննության և պաթոլոիգիական անատոմիայի ասոցիացիայի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Ադալյաթ Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանում տրված փորձաքննության եզրակացությունը չի համընկնում ռուսական կողմի եզրակացության հետ։

«Հայտնաբերվել են արյունազեղումներ աչքերի սպիտակուցային թաղանթում, արյունահոսություն աջ աչքի վերին և ստորին կոպերում, կրծքավանդակի վրա կապտուկներ, կրծքավանդակի շոշափման ժամանակ ասիմետրիկ կապտուկներ, որովայնի աջ կողմնային մակերեսին կապտուկներ։ Այս վնասվածքները հանգեցրել են մահվան։ Ներքին զննման ժամանակ մեր կողմից հայտնաբերված փոփոխությունները ոչնչով չեն տարբերվում վերը նշվածից։ Մահվան պատճառը ծանր հետտրավմատիկ շոկն է՝ բազմաթիվ վնասվածքներով։ Սրանք երկու զոհերի մարմինների արտաքին և ներքին զննման արդյունքներն են»,- ասել է Հասանովը։

Նա նշել է, որ մինչ զննումը՝ ուսումնասիրել են մահվան բժշկական վկայականները: Հուսեյն Սաֆարովի մարմնի արտաքին զննման ժամանակ պարզվել է, որ նա սպանվել է բութ առարկայի հարվածից: Զննման ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ։ Զիյադդին Սաֆարովն էլ, ըստ ադրբեջանական կողմի, մահացել է բազմաթիվ ծանր վնասվածքներից ստացած հետտրավմատիկ շոկի հետևանքով։

Ըստ Հասանովի՝ ռուսական կողմը փորձել է ամեն ինչ ներկայացնել այնպես, կարծես Սաֆարով եղբայրները մահացել են սրտի անբավարարությունից, ինչը չի համապատասխանում իրականությանը։

«Ռուս բժիշկներն ասել են, որ Զիյադդին Սաֆարովը մահացել է հիվանդությունից։ Սակայն փաստերն ակնհայտ են։ Մենք մի կող էլ չենք գտել»,- ասել է նա։

Ավելի վաղ ռուսական կողմը հայտնել էր, որ Հուսեյն Սաֆարովը մահացել է իրավապահների գործողության ընթացքում ստացված վնասվածքնեից, իսկ Զիյադդին Սաֆարովը՝ ձերբակալության ժամանակ, ենթադրաբար, սրտի կաթվածից՝ արդեն իսկ առկա հիվանդության պատճառով։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն էլ հայտնում է, որ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ-ում Ադրբեջանի քաղաքացիների և ադրբեջանական ծագում ունեցող անձանց նկատմամբ խոշտանգումների և առանձնակի դաժանությամբ դիտավորյալ սպանության փաստի առթիվ։ Նախաքննության տվյալներով՝ հունիսի 27-ի առավոտյան Եկատերինբուրգում ՌԴ Ազգային գվարդիայի, Ներքին գործերի նախարարության և Սվերդլովսկի մարզի ԱԴԾ-ի համատեղ գործողության շրջանակում ձերբակալվել են տարբեր հասցեներում բնակվող Ադրբեջանի քաղաքացիներ և ադրբեջանական ծագում ունեցող անձինք։ Նրանք կասկածվում են նախկինում կատարված հանցագործություններին մասնակցելու մեջ։

Նշվում է, որ տեղափոխման և օպերատիվ ծառայությունների վարչական շենքերում գտնվելու ընթացքում ձերբակալվածները ենթարկվել են դաժան խոշտանգումների. նրանց բազմիցս հարվածել են բութ առարկաներով մարմնի տարբեր մասերին, ինչը հանգեցրել է լուրջ մարմնական վնասվածքների։ Արդյունքում, ըստ ադրբեջանական կողմի, հունիսի 27-ի կեսօրին Եկատերինբուրգի ՆԳՆ շենքում մահացել է 60-ամյա Հուսեյն Սաֆարովը, որը զբաղվում էր փոքր բիզնեսով: Նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդին Սաֆարովը, որը տաքսու վարորդ էր, նույն օրվա առավոտյան մահացել է ծառայողական մեքենայում ստացած վնասվածքներից։

Հավաքված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով․ 12.2՝ երկրի սահմաններից դուրս գտնվող Ադրբեջանի քաղաքացու դեմ ուղղված հանցագործություն, 120.2.1, 120.2.4, 120.2.7, 120.2.9՝ մի խումբ անձանց կողմից առանձնակի դաժանությամբ և երկու կամ ավելի անձանց նկատմամբ կատարված դիտավորյալ սպանություն, 309.2՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, որը հանգեցրել է ծանր հետևանքների, 293.3՝ խոշտանգումների կամ այլ դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կիրառում, որը հանգեցրել է տուժողի մահվան անփութության հետևանքով։

Հիշեցնենք, որ նախօրեին Զիյադդին և Հուսեյն Սաֆարովների մարմիններն ինքնաթիռով տեղափոխվել էին Ադրբեջան։ Այսօր արդեն Աղջաբեդիի շրջանի Հաջիբեդելի գյուղում տեղի է ունեցել նրանց հուղարկավորությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի