100 000 դրամ վնասով վթարը հնարավոր է ամբողջ տնտեսությանը մի քանի միլիոնի վնաս պատճառի․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Երկու ավտոտրանսպոտային միջոցների մասնակցությամբ ավտոպատահարի մասնակից վարորդները պարտավոր են ՃՏՊ-ից հետո՝ 20 րոպեի ընթացքում, թողնել պատահարի վայրը, տրանսպորտային միջոցը տեղափոխել օրենքով չարգելված այլ վայր, եթե այն պատահարի հետևանքով չունի տեխնիկական այնպիսի անսարքություն, որի դեպքում արգելվում է ավտոմեքենայի շահագործումը»,- այս մասին ԱԺ արտահերթ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախագծի համահեղինակ Էդուարդ Աղաջանյանը։

Պատգամավորը շեշտեց, որ խոսքը միայն երկու տրանսպորտային միջոցների պատահարներին է վերաբերում, երբ կա գույքային վնաս, և կողմերը մեղավորության վերաբերյալ ունեն համաձայնություն:

«Առաջարկվում է ևս մեկ լրացում, հանաձայն որի՝ միայն երկու տրանսպորտային միջոցների մասնակցությամբ պատահարի պահից հետո՝ 20 րոպեի ընթացքում, պատահարի վայրը չթողնելը և ավտոտրանսպորտային միջոցն օրենքով չարգելված այլ վայր չտեղափոխելը առաջացնում է տուգանք նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով, եթե ավտոտրանսպորտային միջոցը ՃՏՊ-ի հետևանքով չունի այնպիսի անսարքություն, որի դեպքում արգելվում է դրա շահագործումը»,- ներկայացրեց նա՝ ընդգծելով, որ նախատեսվում է օրենսդրական բարեփոխման արդյունքում նվազեցնել արհեստական խցանումների ռիսկը։

Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը ևս կարևորեց նախագիծը՝ նշելով, որ խցանումների պատճառ են հանդիսանում նաև ճանապարհատրանսպորտային պատահարները։

«Հաճախ 100 000 դրամ վնասով վթարը հնարավոր է ամբողջ տնտեսությանը մի քանի միլիոնի վնաս պատճառի։ Ականկալում ենք, որ նախագծով կնվազեն արհեստական խցանումների առաջացման ռիսկերը» ,- նկատեց իշխանական պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան