ՌԴ-ի և Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերությունները չափազանց կարևոր են․ Զախարովա

Լուրեր

10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
Բոլորը

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերությունները չափազանց կարևոր են, նրանք, ովքեր ցանկանում են փչացնել դրանք, պետք է լավ մտածեն, թե ինչ են անում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Sputnik ռադիոկայանի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Շատերը կան, որոնք ուզում են պարզապես դրա վրա «ձեռքերը տաքացնել», բայց թող չայրվեն։ Որովհետև մեզ համար, կարծում եմ՝ երկու ազգերի համար էլ բարեկամական հարաբերություններն իսկապես չափազանց կարևոր են։ Եվ նրանք, ովքեր ուզում են դրանք փչացնել, պետք է լավ մտածեն, թե ինչ են անում»,- ասել է Զախարովան։

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ՌԴ-ն տարիներ շարունակ Ադրբեջանի հետ կառուցել է այնպիսի  հարաբերություններ, որոնք ենթադրում են փոխադարձ շահերի հաշվի առնում և հարգալից վերաբերմունք։

Զախարովան, միաժամանակ, հայտարարել է, որ Ադրբեջանում «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության վերաբերյալ որևէ բողոք չի եղել։

«Ես կցանկանայի ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ այս լրատվամիջոցը գործում էր այս բոլոր տարիների ընթացքում, և դրա աշխատակիցների մեծ մասն Ադրբեջանի քաղաքացիներ էին, այնտեղ կային նաև ՌԴ քաղաքացիներ: Ադրբեջանական կողմը երբեք որևէ բողոք չի ունեցել այս լրատվամիջոցի վերաբերյալ՝ ո՛չ ձևի, ո՛չ էլ բովանդակության առումով։ Ակնհայտ է, որ սրանք միջոցներ են, որոնք ձեռնարկվում են այլ նկատառումներից ելնելով։ Կրկին, այս մասին երեկ հայտարարվել է Մոսկվայում գտնվող Ադրբեջանի դեսպանին»,- հավելել է Զախարովան։

Դիվանագետը հիշեցրել է, որ նախորդ օրը Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, «ում կոշտ դեմարշ է արվել»։

Հիշեցնենք, որ Բաքվի դատարանը նախօրեին «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության տնօրեն Իգոր Կարտավիխի և աշխատակից Եվգենի Բելոուսովի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է 4 ամիս ժամկետով կալանքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի