Բաքվի դատարանը 4 ամսով կալանավորել է «Sputnik Ադրբեջան»-ի աշխատակիցներին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Բաքվի դատարանը «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության տնօրեն Իգոր Կարտավիխի և աշխատակից Եվգենի Բելոուսովի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանքը։ Նրանք ձերբակալվել էին երեկ ոստիկանության կողմից գործակալության խմբագրությունում անցկացված գործողության արդյունքում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաքվի Խաթայի շրջանային դատարանը 4 ամիս ժամկետով կալանք է սահմանել։

Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 178.3.1, 192.2.2, 192.2.3, 193-1.3.1, 193-1.3.2 հոդվածներով։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության կողմից նախօրեին «Россия сегодня» լրատվական գործակալության («Sputnik Ադրբեջան») Բաքվի մասնաճյուղում անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 7 անձ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարուցվել է քրեական գործ՝ խարդախության, անօրինական ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման հոդվածներով։ Կալանավորվել է 2 անձ, ևս 5-ը՝ ենթարկվել քրեական պատասխանատվության։

Մինչ այդ, ՌԴ Եկատերինբուրգում պատվիրված սպանությունների գործով ձերբակալվել է ևս մեկ ադրբեջանցի։ Բաքիր Սաֆարովը չորրորդ կասկածյալն է, որին կալանավորել են նախորդ տարիներին պատվիրված սպանությունների գործով։ Սաֆարովի փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալը չի ​​ընդունում մեղադրանքը։ Հունիսի 29-ին դատարանը Այազ, Ակիֆ և Մազահիր Սաֆարովներին կալանավորելու որոշում էր կայացրել։

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Եկատերինբուրգի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել էին 2001, 2010 և 2011 թվականների սպանությունների մեջ կասկածվողներին: Ձերբակալության ընթացքում մահացել են ազգությամբ ադրբեջանցի եղբայրներ Զիյադդին և Հուսեյն Սաֆարովները: Մի քանիսը հոսպիտալացվել են:

Բաքուն պնդում է՝ Եկատերինբուրգում ադրբեջացիները խոշտանգումների են ենթարկվել։ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունն էլ առանձնակի դաժանությամբ սպանության վերաբերյալ քրգործ է հարուցել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի