«Sputnik Ադրբեջան»-ի Բաքվի գրասենյակում 7 մարդ է ձերբակալվել․ Մոսկվայից կոչ են անում անհապաղ ազատ արձակել նրանց

Լուրեր

13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
Բոլորը

Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության կողմից «Россия сегодня» լրատվական գործակալության («Sputnik Ադրբեջան») Բաքվի մասնաճյուղում անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 7 անձ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարուցվել է քրեական գործ՝ խարդախության, անօրինական ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման հոդվածներով։ Կալանավորվել  է 2 անձ, ևս 5-ը՝ ենթարկվել քրեական պատասխանատվության։

Նշվում է, որ քննչական միջոցառումները շարունակվում են։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իրավապահ մարմինները նախօրեին գործողություն էին իրականացրել «Sputnik Ադրբեջան»-ի Բաքվի գրասենյակում։

Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին, որ«Sputnik Ադրբեջան»-ում աշխատող Ռուսաստանի ԱԴԾ 2 գործակալ է ձերբակալվել։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ ձերբակալվել են գործադիր տնօրեն Իգոր Կարտավին ու գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։ Ադրբեջանի ՆԳՆ-ն էլ հայտնել է, որ հետաքննություն են սկսել՝ հիմնվելով ստացված օպերատիվ տեղեկատվության վրա, որ «Ռոսիա Սեգոդնյա» լրատվական գործակալության («Sputnik Ադրբեջան») Բաքվի մասնաճյուղը, չնայած 2025 թվականի փետրվարին հավատարմագրման կասեցմանը, շարունակում է գործել «անօրինական ֆինանսավորման հիման վրա»։

Այնուհետև հաղորդվեց, որ Բաքվում ձերբակալվել է ռուսական Ruptly տեսագործակալության լրագրող Այթեկին Հուսեյնովան, որը նկարահանել է «Sputnik Ադրբեջան»-ի գրասենյակում խուզարկությունը։

«Россия сегодня» մեդիա խումբն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել իրենց աշխատակիցներին և անհապաղ լուծել անընդունելի իրավիճակը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են խմբի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ ձերբակալված աշխատակիցների թվում, ՌԴ երկու քաղաքացուց բացի, կան նաև Ադրբեջանի քաղաքացիներ։

«Նրանց մեղադրանք չի առաջադրվել, հյուպատոսական աշխատակիցներին թույլատրված չէ հանդիպել Ռուսաստանի քաղաքացիների հետ, առկա տեղեկությունների համաձայն՝ խուզարկություն է իրականացվել խմբագրության տնօրեն Իգոր Կարտավիի բնակարանում, առգրավվել են համակարգչային սարքավորումներ։ Հարկ է նշել, որ Կարտավիի առողջությունը հատկապես մտահոգիչ է։ Նրան անհրաժեշտ է դեղորայք, այդ թվում՝ ինսուլին։ «Россия сегодня»-ն խորապես մտահոգված է Բաքվում «Sputnik Ադրբեջան»-ի ղեկավարների՝ Ռուսաստանի երկու  քաղաքացիների ձերբակալության կապակցությամբ։ Նրանց հետ միասին ձերբակալվել են նաև խմբագրության մի քանի անդամներ, որոնք Ադրբեջանի քաղաքացիներ են»,- ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, նշվում է, որ Բաքվում «Sputnik Ադրբեջան»-ի աշխատակիցների դեմ ուժայինների  գործողությունները որևէ հիմք չունեն։

Հաղորդվում է, որ «այդ բոլոր գործողությունները հանգեցրել են «Sputnik Ադրբեջան»-ի աշխատանքի արգելափակմանը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի