Ադրբեջանում ձերբակալվել է ռուսական Ruptly վիդեոգործակալության լրագրողը

Լուրեր

13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
Բոլորը

Բաքվում ձերբակալվել է ռուսական Ruptly վիդեոգործակալության լրագրող Այթեկին Հուսեյնովան, որը նկարահանել է «Sputnik Ադրբեջան»-ի գրասենյակում խուզարկությունը։ Այս մասին հայտնել է Ruptly-ը։

«Հունիսի 30-ին մեր խմբագիր Այթեկին Նադիրովնա Հուսեյնովան, խմբագրության խնդրանքով, գնացել է Բաքվի «Sputnik Ադրբեջան»-ի գրասենյակ՝ փողոցից նկարահանելու շենքում տեղի ունեցող խուզարկությունները»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ նա դեպքի վայր է ժամանել մոտավորապես ժամը 16:00-ին։ Վերջին անգամ  կապ է հաստատել ժամը 16:20-ին՝ հաղորդելով, որ նկարահանել է նյութը։ Այթեկինը այլևս կապ չի հաստատել։ «Նրա մայրը հենց նոր հաստատել է ձերբակալումը»,- գրում է լրատվամիջոցը։

Հաղորդվում է, որ Հուսեյնովան Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի քաղաքացի է։

Հավելենք, որ Ruptly-ն RT հեռուստաալիքի ստորաբաժանում է, որն իր հերթին «Россия сегодня» քարոզչական մեդիա հոլդինգի մաս է կազմում։ Sputnik  գործակալությունը նույնպես այս հոլդինգի մաս է:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իրավապահ մարմինները գործողություն էին իրականացրել «Sputnik Ադրբեջան» գործակալության Բաքվի գրասենյակում։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ իր հերթին հայտարարել էր, որ Ռուսաստանը մտահոգված է՝ Բաքվում գտնվող ռուս դիվանագետները երկու ժամից ավելի չեն կարողանում կապ հաստատել «Sputnik Ադրբեջան»-ի՝ ՌԴ քաղաքացի հանդիսացող լրագրողների հետ։

Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, որ«Sputnik Ադրբեջան»-ում աշխատող Ռուսաստանի ԱԴԾ 2 գործակալ է ձերբակալվել։

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ ձերբակալվել են գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխն ու գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։ Ադրբեջանի ՆԳՆ-ն էլ հայտնել է, որ  հետաքննություն են սկսել՝ հիմնվելով ստացված օպերատիվ տեղեկատվության վրա, որ «Ռոսիա Սեգոդնյա» լրատվական գործակալության («Սպուտնիկ Ադրբեջան») Բաքվի մասնաճյուղը, չնայած 2025 թվականի փետրվարին նրա հավատարմագրման կասեցմանը, շարունակում է գործել «անօրինական ֆինանսավորման հիման վրա»։

ՌԴ ԱԳՆ-ն էլ հայտնել էր, որ Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը  կանչվել է  արտաքին գործերի նախարարություն՝ «Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական ձերբակալման հետ կապված»։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի