ՌԴ ԱԳՆ-ն չի կարողանում կապ հաստատել «Sputnik Ադրբեջան»-ի լրագրողների հետ, որի գրասենյակում ոստիկանությունը գործողություններ է իրականացնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
Բոլորը

Ռուսաստանը մտահոգված է, որ Բաքվում գտնվող ռուս դիվանագետները երկու ժամից ավելի չեն կարողանում կապ հաստատել «Sputnik Ադրբեջան»-ի՝ ՌԴ քաղաքացի հանդիսացող լրագրողների հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք մտահոգված ենք, որ Բաքվում գտնվող ռուս դիվանագետները երկու ժամից ավելի չեն կարողանում կապ հաստատել Ռուսաստանի քաղաքացի լրագրողների հետ։ Տեղեկատվություն չեն տրամադրում նման գործողությունների պատճառների մասին։ Մենք մտահոգված ենք մեր լրագրողների համար»,- նշել է դիվանագետը՝ հավելելով, որ Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին թույլ չեն տալիս մտնել ռուս լրագրողների մոտ։

Զախարովան նշել է, որ Ռուսաստանի դեսպանատունն այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանի արտաքին գործերի, ներքին գործերի նախարարություններին ու Պետական ​​անվտանգության ծառայությանը։

«Պատասխան չկա»,- ընդգծել է նա։

Ավելի վաղ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել էր, որ «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության աշխատակիցները չեն արձագանքում հեռախոսազանգերին՝ իրավապահ մարմինների կողմից խմբագրությունում գործողություն իրականացնելու մասին հաղորդագրություններից հետո։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի իրավապահ մարմինները գործողություն են իրականացում «Sputnik Ադրբեջան» գործակալության Բաքվի գրասենյակում։ Ադրբեջանական լրատվամիջոցները նաև կադրեր են հրապարակում խմբագրության  շենքի մերձակայքից՝ նշելով, որ գործողությունները շարունակվում են, ոստիկանությունը փակել է գրասենյակ մուտքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի