Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ

Լուրեր

13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
Բոլորը

Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը  կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն՝ «Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական  ձերբակալման հետ կապված», գրում է Ռիա Նովոստին։

«Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական ձերբակալության  հետ կապված, որոնց  նկատմամբ ադրբեջանական իշխանությունները այս բոլոր տարիներին որևէ բողոք չեն ունեցել, Ադրբեջանի դեսպանը կանչվել է ԱԳՆ», – ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ Ադրբեջանի իրավապահ մարմինները այսօր  գործողություն էին իրականացում «Sputnik Ադրբեջան» գործակալության Բաքվի գրասենյակում։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել էր, որ Ռուսաստանը մտահոգված է՝ Բաքվում գտնվող ռուս դիվանագետները երկու ժամից ավելի չեն կարողանում կապ հաստատել «Sputnik Ադրբեջան»-ի՝ ՌԴ քաղաքացի հանդիսացող լրագրողների հետ։

Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին, որ «Sputnik Ադրբեջան»-ում աշխատող Ռուսաստանի ԱԴԾ 2 գործակալ է ձերբակալվել։ Ըստ լրատվամիջոցների տեղեկություններ՝ ձերբակալվել են գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխն ու գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։

Ադրբեջանի ՆԳՆ-ն էլ հայտնել է, որ  հետաքննություն են սկսել՝ հիմնվելով ստացված օպերատիվ տեղեկատվության վրա, որ «Ռոսիա Սեգոդնյա» լրատվական գործակալության («Սպուտնիկ Ադրբեջան») Բաքվի մասնաճյուղը շարունակում է գործել «անօրինական ֆինանսավորման հիման վրա», չնայած 2025 թվականի փետրվարին նրա հավատարմագրման կասեցմանը։

Հունիսի 30-ին մասնաճյուղում իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, և մի քանի անձ է ձերբակալվել։ Ներքին գործերի նախարարությունը նշել է, որ առաջիկայում հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի