Ավտովթարից մահացել է «Լիվերպուլի» և Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Դիոգու Ժոտան

Լուրեր

28.10.2026 | 11:26
Արման Ծառուկյանը տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի RAF-ում
28.10.2026 | 11:18
Վարդևանյանը բորբոքվեց․ «Եկե՛ք ու Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:13
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 11:11
Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:03
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Դիոգու Ժոտան։ Նա 28 տարեկան էր։ Իսպանական Marca-ի հաղորդմամբ՝ «Լիվերպուլի» խաղացողը երեկ երեկոյան Սամորա նահանգում վթարի է ենթարկվել, փոխանցում է Euronews-ը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել Սանաբրիայում գտնվող A-52 մայրուղու 65-րդ կիլոմետրում։

Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի Lamborghini-ի անվադողը պայթել է, երբ նա փորձել է մեծ արագությամբ վազանց կատարել։ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բռնկվել, ինչի հետևանքով զոհվել են դրա մեջ գտնվող երկու անձինք՝ Դիոգու Ժոգան և նրա կրտսեր եղբայրը՝ Անդրեն, որը նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է։

Այս տարի Ժոտան «Լիվերպուլի» հետ հաղթել էր Անգլիայի Պրեմիեր լիգան, իսկ Պորտուգալիայի հետ՝ Ազգերի լիգան։ Հունիսի 22-ին նա ամուսնացել էր իր ընկերուհի Ռուտե Կարդոսոյի հետ․ զույգը երեք երեխա ունի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի