Ուկրաինական անօդաչուները Լիպեցկի մարզում, ենթադրաբար, հարձակվել են ԱԹՍ-ների համար մարտկոցներ արտադրող գործարանի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ուկրաինայի զինված ուժերը հուլիսի լույս 3-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարձակվել են ՌԴ Լիպեցկի մարզի վրա, հայտնել է նահանգապետ Իգոր Արտամոնովը, փոխանցում է Meduza-ն։

Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Լիպեցկի մարզի մասնավոր բնակելի շենքի վրա։ Զոհվել է տեղի բնակչուհին, երկու մարդ վիրավորվել է։

Արտամոնովի փոխանցմամբ՝ Ելեց քաղաքում անօդաչու թռչող սարք է ընկել ձեռնարկություններից մեկի կայանատեղիում։ Հրդեհ է բռնկվել, որը տեղայնացվել է։ Մոտակա արտադրամասերի աշխատակիցները տարհանվել են, տուժածներ չկան։ Նահանգապետը չի հստակեցրել, թե ինչ ձեռնարկության մասին է խոսքը։ Ուկրաինական Exilenova+ տելեգրամ ալիքը, մինչդեռ, հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են «Էներգիա»-ի վրա․ այն Ռուսաստանի ամենամեծ ձեռնարկությունն է, որը մասնագիտացած է հոսանքի քիմիական աղբյուրների արտադրության մեջ։ Ձեռնարկությունը, մասնավորապես, արտադրում է մարտկոցներ անօդաչու թռչող սարքերի համար, ինչպես նաև լիթիում-իոնային տարրեր, որոնք օգտագործվում են կապի և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերում: Ուկրաինայի զինված ուժերն այս գործարանի վրա հարձակվել էին նաև այս տարվա մայիսին:

Տեղի բնակիչները նույնպես հայտնել են, որ հենց այս ձեռնարկությունն է հարձակման ենթարկվել, գրում է ռուսական Astra տելեգրամ ալիքը։

Բացի այդ, ըստ Լիպեցկի մարզի նահանգապետի, անօդաչու թռչող սարքը հարվածել է Ելեցում կառուցվող բնակելի շենքի մի հատվածին, վնասվել են պատուհանները։ Հարակից տների բնակիչները տարհանվել են, ոչ ոք չի տուժել։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տվյալներով՝ գիշերվա ընթացքում ռուսական ՀՕՊ համակարգերը խոցել են ուկրաինական 69 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 10-ը՝ Լիպեցկի մարզի տարածքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի