Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին

Լուրեր

10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Nvidia ընկերության գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգի շուրջ սկանդալը։ Վերջինս խոստովանել էր, որ դավաճանել է կնոջը և սիրավեպ է ունեցել չինուհու հետ, որին կասկածում են լրտեսության մեջ։

«Այսօր ես զրուցել եմ Ջենսենի հետ։ Նա ինձ ասաց, որ երբեք չի իմացել, որ այդ կինը լրտես է եղել, և ես իսկապես հավատում եմ նրան»,- լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է Թրամփը։

Նա հավելել է, որ Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ», որը «հիանալի աշխատանք է կատարել» երկրի համար։

«Գիտե՞ք, եթե մտածեք այդ մասին, նա ունի  չիպ, որի տեխնոլոգիան 10 տարով առաջ է մյուսներից։ Դրա կառուցվածքի բարդության պատճառով այն նույնիսկ հնարավոր չէ կրկնօրինակել։ Ես պարզապես հույս ունեմ, որ խնդիրներ չեն առաջանա։ Ես կարդացել եմ նրա հայտարարությունը և հավատում եմ, որ նա շատ է տառապում , հատկապես՝ ընտանիքի և իր կնոջ պատճառով, որին սիրում է»,- ասել է Թրամփը։

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք Nvidia-ի ղեկավարը կմիանա իրեն Ասիա կատարելիք այցի ընթացքում, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ «անկասկած, նրան իր հետ կտանի»։

«Ես չեմ լսել, որ նա որևէ վատ բան արած լինի։ Նա գործ է ունեցել ինչ-որ մեկի հետ, բայց չէ՞ որ մյուսներն էլ են ինչ-որ մեկի հետ գործ են  ունենում», – հավելել է Թրամփը։

Միաժամանակ, Թրամփը լրագրողներին հայտնել է, որ այդ հարցով այժմ զբաղվում է Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ), սակայն չի հստակեցրել, թե երբ է սկսվել հետաքննությունը, և այլ մանրամասներ չի ներկայացրել։ ՀԴԲ-ն  առանձին մեկնաբանություններ չի տվել։

«Ես գիտեմ, որ ՀԴԲ-ն ուսումնասիրում է դա, մեկ այլ տեսանկյունից, բայց կարծում եմ՝ նրա հետ ամեն ինչ կարգին կլինի։ Ես շատ լավ եմ ճանաչում Ջենսենին։ Կարծում եմ՝ նա շատ արժանապատիվ մարդ է։ Նա ստեղծել է հիանալի ընկերություն՝ ամերիկյան ընկերություն, և ես կարծում եմ, որ նա շատ արժանապատիվ տղա է»,- ասել է  ԱՄՆ նախագահը։

Ամերիկյան Nvidia-ն աշխարհի ամենաթանկարժեք հրապարակային ընկերություններից մեկն է (Apple-ից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը)։

Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգի՝ Չինաստանի քաղաքացու հետ սիրավեպի մասին հայտնել էր The New York Times-ը։ Այդ կինը աշխատել է մի ընկերությունում, որը Nvidia-ից չիպեր է գնում։ Ավելի ուշ Հուանգը նամակ էր գրել ընկերության աշխատակիցներին, որում ընդունել է այդ հարաբերությունների փաստը և ներողություն խնդրել կնոջից ու գործընկերներից։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի