2025թ. ապրիլի 4-ին ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդում տեղի ունեցած ընտրություններում Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի (UNDP), ՄԱԿ Բնակչության հիմնադրամի (UNFPA) և ՄԱԿ Ծրագրերի իրականացման գրասենյակի (UNOPS) գործադիր խորհրդի անդամ 2026-2028 թվականների համար։ Այս մասին տեղեկացնում են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից։ «Հայաստանը ներդնելու է առավելագույն ջանքերը՝ աջակցելու և ներդրում ունենալու UNDP/UNFPA/UNOPS Գործադիր խորհրդի աշխատանքներին՝ …

