«Լիովին խելագարվել է»․Թրամփի արձագանքը՝ Մասկի կողմից նոր կուսակցություն ստեղծելու հայտարարությանը

Լուրեր

10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան մեկնելու թիվը 17 տարվա ռեկորդ է սահմանել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է իր նախկին դաշնակից՝ միլիարդատեր Իլոն Մասկի կողմից սեփական կուսակցություն բացելու հայտարարությանը։

«Ես տխրում եմ՝ տեսնելով, թե ինչպես է Իլոն Մասկը լիովին խելագարվել, վերջին հինգ շաբաթների ընթացքում վերածվել է աղետի: Նա նույնիսկ ուզում է ստեղծել Երրորդ քաղաքական կուսակցություն, չնայած այն հանգամանքին, որ նրանք երբեք հաջողության չեն հասել Միացյալ Նահանգներում. համակարգը, կարծես, նրանց համար նախատեսված չէ»,- գրել է Թրամփը իր Truth Social-ում։ Ըստ Թրամփի՝ հանրապետականները «սահուն աշխատող մեքենա» են, որը հենց նոր ընդունել է երկրի պատմության մեջ իր տեսակի մեջ «ամենամեծ օրինագիծը»։ Թրամփը պնդել է, որ դա «հիանալի օրինագիծ» է, բայց, ի դժբախտություն Իլոն Մասկի, այն վերացնում է «ծիծաղելի էլեկտրական մեքենաների» արտոնությունը, որը բոլորին կստիպեր կարճ ժամանակահատվածում գնել էլեկտրական մեքենա:

«Ես սկզբից ի վեր կտրականապես դեմ եմ եղել դրան։ Մարդիկ այժմ կարող են գնել այն, ինչ ուզում են՝ բենզինով աշխատող, հիբրիդային (որոնք շատ լավ են գործում), կամ նոր տեխնոլոգիաներ՝ ըստ դրանց ի հայտ գալու։ Էլեկտրական մեքենաների արտոնություն այլևս չկա։ Ես երկու տարի շարունակ քարոզարշավ եմ անցկացրել այս հարցի շուրջ, և, անկեղծ ասած, երբ Իլոնը ինձ տվեց իր լիակատար և անվիճելի աջակցությունը, ես հարցրի նրան, թե գիտի՞, թե՞ ոչ, որ ես պատրաստվում եմ դադարեցնել էլեկտրական մեքենաների արտոնությունըը։ Դա երևում էր իմ յուրաքանչյուր ելույթում և յուրաքանչյուր զրույցում։ Նա ասաց, որ դրա հետ կապված որևէ խնդիր չունի. ես շատ զարմացա»,-գրել է ԱՄՆ նախագահը։

Նա նաև հավելել է, որ Իլոնը խնդրել է որ իր մտերիմ ընկերներից մեկը ղեկավարի NASA-ն։ Թրամփը նշել է՝ «չնայած ես կարծում էի, որ նրա ընկերը շատ լավն էր, զարմացա, երբ իմացա, որ նա կապույտ արյունով դեմոկրատ է, որը երբեք ներդրում չի ունեցել որևէ հանրապետականի համար։ Հավանաբար, Իլոնը նույնպես այդպես էր»։

«Ես նաև տեղին չէի համարում, որ Իլոնի շատ մտերիմ ընկերը, որը տիեզերական բիզնեսում էր, ղեկավարի NASA-ն, մինչդեռ NASA-ն Իլոնի կորպորատիվ կյանքի այդքան մեծ մասն է կազմում։ Իմ թիվ մեկ պարտականությունը ամերիկյան հանրությանը պաշտպանելն է»,-հայտարարել է Թրամփը։

Հիշեցնենք, որ Իլոն Մասկը երեկ հայտարարել «Ամերիկա» անվանումով նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու մասին։

Ավելի վաղ Մասկը նշել էր, որ նոր կուսակցություն կհիմնի, եթե Կոնգրեսն ընդունի հարկային արտոնությունների չեղարկմանը վերաբերող օրինագիծը (կոնգրեսն այն ընդունել է, ԱՄՆ նախագահը ստորագրել է հուլիսի 4-ին )։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի