ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարձակվել է Խարկովի, Օդեսայի և Կիևի վրա․ զոհեր և վիրավորներ կան

Լուրեր

10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան մեկնելու թիվը 17 տարվա ռեկորդ է սահմանել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական զորքերը հուլիսի լույս 7-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի վրա, փոխանցում է Current time-ը։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության տվյալներով՝ Խարկովի Սլոբոդսկի շրջանում վնասվել են մանկապարտեզ և առևտրի կենտրոն։ Քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ ռուս զինվորականները թիրախավորել են բնակելի շենքեր և քաղաքացիական օբյեկտ։ Շևչենկովի շրջանում ռուսական բանակը հարձակվել է բազմահարկ բնակելի շենքի վրա, հրդեհ է բռնկվել դրա հարկերից մեկում։

Խարկովում տուժածների թիվը հասել է 27-ի, նրանց թվում կա երեք երեխա։

Օդեսայում, ըստ  ​​արտակարգ իրավիճակների ծառայության, վնասվել է 10 ավտոտնակ, սպասարկման կայանի տարածքում գտնվող վարչական շենք։ Ոչնչացվել են մեքենաներ, բեռնատարներ և մեկ ավտոբուս։

Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է, որ հարվածի հետևանքով կառույց է հրդեհվել է, մեկ մարդ մահացել է։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով վարչական շենք է վնասվել, գազատարը, դատարկ բաք և մեկ մեքենա։ Այրվող մեքենայի պայթյունի հետևանքով վնասվել են ոչ բնակելի շենքի և մոտակա մեքենաների ապակիներ։

Սոլոմենսկի շրջանում խփված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են ավտոլվացման կետի վրա՝ վնասելով մեքենաները և ջրամատակարարման խողովակը, իսկ Գոլոսեևսկի շրջանում՝ գրասենյակային շենքի պատուհանները: Նախնական տեղեկություններով՝ ոչ ոք չի տուժել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի