ՌԴ հարվածները Դոնեցկի և Խերսոնի շրջանների վրա․ կան զոհեր և վիրավորներ

Լուրեր

06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ ռուսական զորքերը հարվածներ են հասցրել բնակելի թաղամասերին, սոցիալական և կարևոր ենթակառուցվածքների օբյեկտներին մի շարք շրջաններում։ Դոնեցկի և Խերսոնի շրջաններում վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական հրետակոծությունների հետևանքով առնվազն հինգ խաղաղ բնակիչ է զոհվել, ևս տասը՝ վիրավորվել, հայտնում են Euronews-ից։

Դոնեցկի շրջանում երեք մարդ զոհվել է Անդրեևկա, Նովոգրիգորևկա և Միռնոգրադ բնակավայրերում, 6-ը վիրավորվել են։ Ռովնոյում ևս մեկ մարդ է վիրավորվել։ Խերսոնի շրջանում զոհվել է երկու մարդ, երեքը վիրավորվել են։

Ռուսական բանակը հարվածել է բնակելի թաղամասերին, սոցիալական և կարևոր ենթակառուցվածքներին։ Վնասվել է վեց տուն և հինգ բազմաբնակարան շենք, ինչպես նաև ավտալցակայան և ավտոտնակ, որի հետևանքով մի քանի մեքենա է վնասվել։

Ուկրաինայի օդային ուժերի տվյալներով՝ շաբաթ և կիրակի գիշերը և առավոտյան Ռուսասատանը հարձակվել է Ուկրաինայի վրա 157 անօդաչու սարքով և С-300 տեսակի չորս հրթիռով։ ՀՕՊ ուժերը ոչնչացրել են 117 անօդաչու սարք։

Հարվածային անօդաչուները գրանցվել են 19 վայրերում, իսկ խոցվածների անկումը՝ ևս երկու վայրերում։ Հարվածների տակ են եղել Խարկովի, Զապորոժիեի, Կիևի և Խերսոնի շրջանները։ Գոյություն ունեն վիրավորներ, սակայն զոհեր չեն եղել։ Ռուսական հեռահար հարվածները շարունակվում են՝ Մոսկվան ձգտում է գրավել Ուկրաինայի նոր տարածքներ՝ վարելով անընդհատ ռմբակոծման արշավ։

Անցած շաբաթ Ռուսաստանը նախաձեռնել է պատերազմի ընթացքում ամենամեծ օդային հարձակումը։ Ուկրաինայի օդուժի ներկայացուցիչների խոսքով՝ մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքի վրա արձակվել է շուրջ 550 անօդաչու սարք և հրթիռ։

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա կատարված հարձակումը դարձել է պատերազմից ի վեր ամենազորեղը։ Ուրբաթ օրը Կիևի վրա հարվածների ալիքը՝ անօդաչուներով և հրթիռներով, մեծ ավերածությունների պատճառ է դարձել։