Վլադիմիր Զելենսկին հատուկ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

Լուրեր

09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի՝ հուլիսի 6-ին, հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ կիրառել է հատուկ պատժամիջոցներ։ Այդ մասին նշվում է նախագահական գրասենյակի կայքում հրապարակված հրամանագրում։ Telegram-ի իր ալիքում Զելենսկին գրել է, որ պատժամիջոցները վերաբերել են ֆինանսական և կրիպտոարժույթային սխեմաներին։ Սահմանափակումների տակ հայտնվել են հատկապես մայնինգի և ներդրումների ոլորտում գործող ընկերություններ։

«Այսօրվա փաթեթում առկա են պատժամիջոցներ 60 իրավաբանական անձանց նկատմամբ։ Յուրաքանչյուրի ուղղությամբ մենք կաշխատենք մեր գործընկերների հետ՝ մեր և եվրոպական պատժամիջոցները, ինչպես նաև մյուս ազդեցիկ պետությունների պատժամիջոցները համատեղելու համար։ Փաթեթում ներառված են նաև 73 ֆիզիկական անձինք՝ բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ։ Նրանց դեպքում նույնպես պատժամիջոցները կհամաժամեցվեն»,-նշել է Զելենսկին։

Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել՝ Ռուսաստանի Արդյունաբերական մայնինգի ասոցիացիան, Кузбасс Майнинг-ը, ВТБ Капитал Трейдинг-ը,Т-Проекты-ը, ПСБ Инновации и инвестиции-ն, ինչպես նաև արտասահմանյան ընկերություններ՝ գրանցված, օրինակ, Կիպրոսում և ԱՄԷ-ում։

Հիշեցնենք՝ հունիսի 21-ին Զելենսկին հայտարարել էր «հատուկ միջոցառումների ամսվա» մեկնարկի մասին, որի նպատակն է ավելացնել ճնշումը Ռուսաստանի վրա։ Բացի Կիևի և նրա դաշնակիցների կողմից սահմանափակումների խստացումից, Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ լրացուցիչ ռեսուրսներ կուղղվեն տարբեր տեսակի անօդաչու սարքերի զարգացմանը, ինչպես նաև կառավարման թիմում և դիվանագիտական կորպուսում կկատարվեն փոփոխություններ։