Տեխասում հեղեղումների զոհերի թիվը հասել է 59-ի

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տեխաս նահանգի Քեր շրջանում տեղի ունեցած ուժեղ հեղեղումների հետևանքով առնվազն 59 մարդ, այդ թվում՝ 15 երեխա, զոհվել է, հաղորդել է շրջանի շերիֆը։ Հարյուրավոր փրկարարներ շարունակում են որոնել անհետ կորածներին, որոնց թվում դեռևս 27 աղջիկներ են, որոնք հանգստանում էին ամառային ճամբարում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Շաբաթ երեկոյան կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Քեր շրջանի շերիֆ Լարի Լիտան հայտնել է, որ այս պահին 850 մարդ փրկվել կամ տարհանվել է առանց վնասվածքների, ևս ութը՝ վնասվածքներ են ստացել։

Տեխասի մի շարք շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն։ Շատ ճանապարհներ քանդված են, հեռախոսային կապը խաթարված է։

Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները Camp Mystic ճամբարում հանգստացող 27 աղջիկների հայտնաբերելու համար։ Ճամբարը գտնվում է Քերվիլ քաղաքից ոչ հեռու՝ Սան Անտոնիոյից մոտ 104 կմ հյուսիս-արևմուտք։ Լիտան ընդգծել է, որ գործողությունը չի դադարեցվի, մինչև բոլոր աղջիկներին չգտնեն։

ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունը (NWS) նաև հեղեղման սպառնալիք է հայտարարել Կոմալ շրջանի տարածքում, որը գտնվում է Տեխասի կենտրոն-հարավում։