ՀՀ ԱԽ քարտուղարն այսօր ընդունել է «Հայաստանի ընկերների ցանց»-ի պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից: «Պատվիրակության անդամների` Հայաստան այցի նպատակներից է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ծանոթանալը: Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված նախագիծը և ընդգծել դրա կարևորությունը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործում՝ շեշտելով, որ այն կարող է զգալի տնտեսական հնարավորություններ բացել …

