Բաքվի Անվտանգության ֆորումի ավարտին հռչակագիր է ընդունվել․ միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԱԾ տնօրենը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի  պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) կազմակերպչական աջակցությամբ շուրջ 90 երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների և բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է Բաքվի III անվտանգության ֆորումը՝ «Անվտանգության մարմինների համատեղ գործունեությունը հումանիտար ճգնաժամերի և գլոբալ տեխնածին աղետների կանխարգելման գործում ահաբեկչական հարձակումների և զինված հակամարտությունների ժամանակ» թեմայով, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Միջոցառման բացումից հետո ֆորումի մասնակիցներին ներկայացվել է Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևի ուղերձը, որին հաջորդել է  համաժողովի թեմայով տեսանյութի ցուցադրում։

Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության պետ, գեներալ-գնդապետ Ալի Նագիևն իր ելույթում նշել է հատուկ ծառայությունների կարևոր դերը միջազգային անվտանգության համակարգին սպառնացող ահաբեկչական հարձակումների, զինված հակամարտությունների, մարդածին վթարների և բնապահպանական աղետների կանխարգելման գործում, ընդգծել է այդ բացասական երևույթներից բխող մարդասիրական ճգնաժամերի ժամանակ համապարփակ մոտեցում ցուցաբերելու, ինչպես նաև երկրների անվտանգության կառույցների և համապատասխան գործակալությունների կողմից համակարգված ջանքերի անհրաժեշտությունը։

Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև տարբեր երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչները։ Այն ավարտվել է պատվիրակությունների ղեկավարների կողմից Բաքվի անվտանգության ֆորումի հռչակագրի և կանոնադրության ընդունմամբ։

Հիշեցնենք, որ  ՀՀ ԱԱԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 19-ից 21-ը մասնակցելու է Բաքվում կայանալիք «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի