Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված հռչակագիրը պատմական քայլ է հակամարտության դադարեցման համար․ Ալիև

Լուրեր

02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մենք հավատում ենք, որ կայունության և բարգավաճման կարելի է հասնել միայն երկխոսության և գործընկերության միջոցով: Ադրբեջանը կառուցողական քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։ Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նախօրեին տարածված ուղերձում՝ ուղղված Բաքվում անցկացված «Անվտանգության մարմինների փոխգործակցությունը հումանիտար ճգնաժամերի և գլոբալ տեխնածին աղետների կանխարգելման գործում ահաբեկչական հարձակումների և զինված հակամարտությունների ժամանակ» թեմայով  Բաքվի III անվտանգության միջազգային ֆորումի մասնակիցներին։

«Մեր հիմնական նպատակներից մեկը տարածաշրջանում համագործակցության նոր ձևաչափի ստեղծումն է՝ հիմնված փոխադարձ վստահության, անվտանգության և պրագմատիզմի վրա։ Մենք կարծում ենք, որ այս ուղղությամբ նպատակային ջանքերը խթան կհանդիսանան ապագայում հարևան երկրների միջև գործընկերության հետագա ամրապնդման համար»,- նշել է Ալիևը։

Նա նաև անդրադարձել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ՀՀ-ի և Ադրբեջանի միջև փաստաթղթերի ստորագրմանը։

«2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի հովանու ներքո ստորագրվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հռչակագիր։ Այդպիսով, արվել է կարևոր պատմական քայլ մեր երկրների միջև երկարատև հակամարտության դադարեցման և խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Հարավային Կովկասում խաղաղության լիարժեք ապահովումը նոր հնարավորություններ կստեղծի համագործակցության համար ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արևելքում և Եվրոպայում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևի ուղերձում նաև նշվում է, որ Բաքվի անվտանգության ֆորումը միջազգային միջոցառում է՝ յուրահատուկ ձևաչափով՝ գլոբալ և տարածաշրջանային սպառնալիքներն ու ռիսկերը բացահայտելու և դրանք չեզոքացնելու ուղիներն ուսումնասիրելու համար:

Հիշեցնենք, որ  ՀՀ ԱԱԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 19-ից 21-ը մասնակցելու է Բաքվում կայանալիք «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»:

Բաքվի առաջին անվտանգության ֆորումը կազմակերպվել է Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության կողմից 2023 թվականի մայիսի 3-ին, որին մասնակցել են տարբեր երկրներից հետախուզական և անվտանգության ծառայությունների ղեկավարներ և բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի