ԱԱԾ տնօրենը Բաքվից վերադարձել է Երևան․ կառույցն այցի վերաբերյալ մանրամասներ չի հայտնում

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը երեկ երեկոյան ժամը 20:00-ին Բաքվից վերադարձել է Երևան։ Factor.am-ը flightradar24.com կայքից տեղեկացավ, որ Սիմոնյանին Ադրբեջանից Հայաստան տեղափոխող ինքնաթիռը Բաքվի օդանավակայանից թռել է ժամը 19:00-ին և 20:00-ին վայրէջք կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ տնօրենը Բաքու է մեկնել Gulfstream G450 բիզնես դասի ինքնաթիռով, որը պատկանում է FlyOne ավիաընկերությանը։ Այս ընկերության 50 տոկոսը պատկանում է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն հայտնել է, որ հատուկ ծառայության ղեկավարը Բաքու է մեկնել՝ մասնակցելու «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»։ Թե այցի շրջանակում ԱԱԾ տնօրենն ինչ հանդիպումներ է ունեցել, ինչ հարցեր է քննարկել, հանրությանը չի ներկայացվում։ ԱԱԾ-ն միայն Սիմոնյանի մեկնելու վերաբերյալ է տեղեկություն տարածել։

Factor.am-ը ԱԱԾ մամուլի կենտրոնից հետաքրքրվեց՝ արդյո՞ք լինելու է պաշտոնական հաղորդագրություն Սիմոնյանի այցի հետ կապված, գերատեսչությունից առաջարկեցին հետևել ԱԱԾ պաշտոնական լրահոսին։ Գերատեսչության պաշտոնական կայքի լրահոսի բաժինը վերջին անգամ թարմացվել է երեք օր առաջ։

Ուշագրավ է, որ ադրբեջանական լրատվամիջոցներում «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորում»-ից հրապարակվել է միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը։ Չկան այլ կադրեր, որոնցից պարզ կդառնար, թե ովքեր են մասնակցել Բաքվում կայացած միջոցառմանը կամ ինչ ելույթներ են հնչել։

 

Նարեկ Կիրակոսյան