Կրեմլում ավարտվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հանդիպումը։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ զրույցը տևել է շուրջ երեք ժամ։ Ուիթկոֆը Մոսկվա է ժամանել օգոստոսի 6-ի առավոտյան։ «Վնուկովո-2» օդանավակայանում նրան դիմավորել է ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով …

