ԱՄՆ-ում տղամարդը եկեղեցու մոտ հարձակվել է հավաքվածների վրա, ապա հրդեհել այն

Լուրեր

01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
Բոլորը

ԱՄՆ Միչիգան ​​նահանգի մորմոնական եկեղեցում հրաձգություն է տեղի ունեցել, որից հետո շենքում հրդեհ է բռնկվել։ Euronews-ի հաղորդմամբ՝ տեղի ոստիկանապետը լրագրողներին հայտնել է, որ 40-ամյա մի տղամարդ մեքենայով մխրճվել է Գրանդ Բլանում գտնվող Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու դարպասների մեջ, որտեղ հավաքված են եղել  հարյուրավոր մարդիկ։ Այնուհետև նա դուրս է եկել մեքենայից և անկանոն կրակ բացել։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ դրանից հետո տղամարդը հրկիզել է եկեղեցին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները ոչնչացրել են հարձակվողին, ասել է ոստիկանապետը։

Հարձակման հետևանքով զոհվել է եկեղեցու 4 այցելու, ևս 8-ը՝ վիրավորվել, որոնցից մեկը ծանր վիճակում է։

«Բռնությունը ցանկացած վայրում, հատկապես, պաշտամունքի վայրում, անընդունելի է»,- անդրադառնալով ողբերգական միջադեպին՝ ասել է Միչիգանի նահանգապետ Գրետխեն Ուիթմերը

Ոստիկանությունը հայտարարել է, որ հետաքննում է տղամարդու արարքի դրդապատճառը: Ըստ տվյալների՝ հարձակվողը 40-ամյա Թոմաս Ջեյքոբ Սանֆորդն է, նախկին ծովային հետևակային։ Նա ծառայել է Իրաքում, որտեղ ստացել է մի քանի պարգև, այդ թվում՝ Գլոբալ ահաբեկչության դեմ պայքարի ծառայության համար մեդալ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում գրել է, որ իրեն տեղեկացրել են կրակոցների մասին։

«Ինձ տեղեկացրել են Միչիգան ​​նահանգի Գրանդ Բլան քաղաքում գտնվող Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցում տեղի ունեցած սարսափելի կրակոցների մասին։ ՀԴԲ-ն անմիջապես ժամանել է դեպքի վայր և առաջատար դեր կխաղա դաշնային հետաքննության մեջ, լիովին կհամագործակցի նահանգային և տեղական պաշտոնյաների հետ»,- գրել է նա։

Թրամփը միջադեպն անվանել է Միացյալ Նահանգներում քրիստոնյաների դեմ ուղղված նպատակային հարձակում։

Գրանդ Բլան քաղաքը, որը մոտավորապես 8000 բնակիչ ունի, գտնվում է Դեթրոյթից մոտավորապես 100 կիլոմետր հյուսիս։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի