Միչիգան նահանգի մորմոնական եկեղեցում կրակոցներ են հնչել, այն սկսվել է այրվել

Լուրեր

23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
Բոլորը

ԱՄՆ Միչիգան նահանգի Գրան Բլան քաղաքի մորմոնական եկեղեցում կրակոցներ են հնչել, հայտնում է Fox հեռուստաալիքը։

Աղբյուրների տվյալներով՝ 6-8 մարդ վիրավորվել է։ Նրանց առողջական վիճակի վերաբաերյալ տվյալներ չկան։

Կրակոցից հետո եկեղեցու շենքում հզոր հրդեհ է բռնկվել։

Ոստիկանությունը հայտնել է, որ կրակոցներ արձակողը սպանվել է։ Ենթադրվում է, որ նա գործել է միայնակ, քանի որ ոստիկանները հայտարարել են, որ բնակչությանը այլևս վտանգ չի սպառնում։ Հարձակման շարժառիթները դեռևս պարզ չեն։

Սա ԱՄՆ-ում մեկ օրվա ընթացքում տեղի ունեցած երկրորդ նման միջադեպն է։ Սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան Հյուսիսային Կարոլինայի Սաութփորտ քաղաքում 40-ամյա մի տղամարդ կրակ է բացել նավամատույցի ավտոկայանատեղիում։ Զոհվել է երեք մարդ։ Կրակողը ձերբակալվել է, նրա շարժառիթները դեռ հայտնի չեն։

Օգոստոսի 27-ին Մինեապոլիսում կրակոցներ են հնչել կաթոլիկ դպրոցի պատարագի ժամանակ։ Զոհվել է երկու երեխա, վիրավորվել՝ ավելի քան 20 մարդ։