Նեթանյահուի հետ հանդիպմանն ընդառաջ Թրամփը խոստանում է «հատուկ բան» Գազայի հարցով

Լուրեր

01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի Սպիտակ տանը կհյուրընկալի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ բարձր մակարդակի բանակցությունների համար, գրում է France 24-ը։

Թրամփը հայտարարել է, որ անցյալ շաբաթ արաբ առաջնորդների հետ բանակցություններից հետո արդյունավետորեն ձեռք է բերվել համաձայնագիր՝ Գազայում գրեթե երկամյա պատերազմը դադարեցնելու, ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդներին ազատ արձակելու և պաղեստինյան խմբավորումը զինաթափելու վերաբերյալ։

«Բոլորը պատրաստ են ինչ-որ հատուկ բանի՝ պատմության մեջ առաջին անգամ։ Մենք կանենք դա»,- Truth Social սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահը։

Սակայն վերջին օրերին Նեթանյահուն քիչ հիմքեր է տվել լավատեսության համար, ասվում է հրապարակման մեջ։ Ուրբաթ ՄԱԿ-ում մարտահրավեր նետող ելույթում նա խոստացել է «ավարտել աշխատանքը» ՀԱՄԱՍ-ի դեմ և խոչընդոտել Պաղեստին պետության ստեղծմանը, որը վերջերս ճանաչել են արևմտյան հիմնական երկրները։ Իսրայելի վարչապետը, կարծես, դժկամությամբ է մոտենում նաև Գազա քաղաքում ռազմական հարձակումը դադարեցնելուն, որտեղից վերջին շաբաթներին հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել փախչել։

Սա Նեթանյահուի չորրորդ այցն է Սպիտակ տուն՝ հունվարին Թրամփի իշխանության գալուց ի վեր, քանի որ ԱՄՆ նախագահը պայքարում է՝ վերջ դնելու հակամարտությանը, որը, նրա խոսքով, կարող է լուծել մի քանի օրում։

Սովորաբար Նեթանյահուի հավատարիմ դաշնակիցը լինելով՝ Թրամփը վերջերս հիասթափության նշաններ է ցուցաբերել։

Անցյալ շաբաթ նա Նեթանյահուին զգուշացրել է Արևմտյան ափի բռնակցման դեմ, ինչը Իսրայելի վարչապետի կաբինետի որոշ անդամներ առաջ են մղում, ինչպես նաև խոսել Իսրայելի կողմից ԱՄՆ-ի կարևոր դաշնակից Կատարում ՀԱՄԱՍ-ի անդամների դեմ վերջերս հասցված հարվածի դեմ։

Անցյալ շաբաթ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում արաբական և մահմեդական մեծամասնությամբ երկրների առաջնորդների հետ հանդիպումից հետո լավատեսություն էր հայտնել համաձայնագրի հեռանկարների վերաբերյալ։

Վերջին օրերին, ըստ տեղեկությունների, սկսել է ձևավորվել 21 կետից բաղկացած համաձայնագիրը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, որը կներառի ՀԱՄԱՍ-ի զինաթափումը, բոլոր պատանդների ազատ արձակում և հրադադար։ Ըստ որոշ լրատվամիջոցների՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը քննարկվում է որպես Գազայի անցումային իշխանության հնարավոր ղեկավար՝ ԱՄՆ առաջարկների համաձայն։

«Գազայի միջազգային անցումային իշխանություն» անունով հայտնի մարմինը կգործի ՄԱԿ-ի և Պարսից ծոցի երկրների աջակցությամբ՝ նախքան վերահսկողությունը բարեփոխված Պաղեստինյան ինքնավարությանը հանձնելը։

ՄԱԿ-ում իր ելույթի ժամանակ Նեթանյահուն կտրականապես մերժել է Պաղեստինյան ինքնավարության՝ Գազայի կառավարման գործում դեր ունենալու գաղափարը։ Նա խորը կասկածանքով է արտահայտվել Պաղեստինյան ինքնավարության բարեփոխման հնարավորության վերաբերյալ։

«Կարծում եմ՝ բարեփոխված Պաղեստինյան Ինքնավարության հեղինակությունը կամ հավանականությունը, որն ամբողջությամբ փոխում է իր դիրքորոշումը, ճանաչում է հրեական պետությունը, սովորեցնում է իր երեխաներին ընդունել հրեական պետության հետ համակեցությունն ու բարեկամությունը, այլ ոչ թե ապրել՝ ձգտելով ոչնչացնել այն… Լավ, հաջողություն»,- ասել է նա Fox News-ի «Կիրակնօրյա ճեպազրույցի» ժամանակ։

Գազայում պատերազմը սկսվել է ՀԱՄԱՍ-ի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացված հարձակումից, որի հետևանքով զոհվել է 1219 մարդ, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք էին՝ ըստ Իսրայելի պաշտոնական տվյալների։

ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող տարածքում Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 65,549 պաղեստինցի, որոնց մեծ մասը՝ քաղաքացիական անձինք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի