Մերձմոսկվայում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՌԴ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ սեպտեմբերի լույս 29-ի գիշերը ՀՕՊ ուժերը Վոսկրեսենսկի և Կոլոմնայի տարածքում խոցել են չորս անօդաչու թռչող սարք, գրում է Meduza-ն։

Նրա խոսքով՝ Վոսկրեսենսկում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել մասնավոր տանը։ Զոհվել են 76-ամյա կին և նրա 6-ամյա թոռը։ Վորոբյովը չի մանրամասնել՝ անօդաչու թռչող սարքը հարվածել է տա՞նը, թե՞ դրա վրա ընկել են խփված անօդաչուի բեկորները։

«Осторожно, Москва» տելեգրամ ալիքը հաղորդել է, որ Վոսկրեսենսկի բնակիչները լսել են «առնվազն 10 պայթյունի նմանվող ձայն»:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ համակարգերը գիշերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 84 անօդաչու թռչող սարք։ Ամենաշատ անօդաչու թռչող սարքերը խոցվել են Բրյանսկի (24) և Բելգորոդի (21) մարզերի տարածքում։

Ուկրաինական Supernova+ տելեգրամ ալիքը պնդում է, որ Բրյանսկի մարզի Կարաչևսկի շրջանում գտնվող «Էլեկտրոդետալ» գործարանը վնասվել է գիշերային հարձակման ժամանակ:

Այն «Ռադիոէլեկտրոնային տեխնոլոգիաներ» կոնցեռնի մաս է կազմում և մասնագիտացած է էլեկտրական միակցիչների մշակման և արտադրության մեջ, որոնք, ի թիվս այլ բաների, օգտագործվում են ռազմական արդյունաբերության մեջ։

Մարզային իշխանությունները պաշտոնապես չեն հաստատել գործարանի վրա հարձակումը։ Նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը գիշերը հայտնել է Կարաչևսկի շրջանում հրթիռային սպառնալիքի մասին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի